Թղթայի՞ն պայքար

 

 
  Մեզ մեղադրում են «Թղթային պայքար» ծավալելու մեջ, մոռանալով, որ  իրավական ուժը հենց հայ ազգի  համար է:

1. Պատմության պահպանություն

Թղթային փաստաթղթերը, պայմանագրերը, դատական փաստերը ապահովում են, որ քաջության, տոկունության և զոհողության պատմությունը չմոռացվի։

  • Այն դառնում է ապագայի սերնդի հիշողության և կրթության հիմք։

  • Ադրբեջանական զավթիչների դեմ Արձախի մղած 44-օրյա և Թուրք զավթիչների դեմ Արևմտահայության 1895-1925թթ. ազգային ազատագրական պատերազմների   հերոսությունը արժեվորվում են   փաստագրվելով և  աշխարհի առաջադեմ մարդկության համար մատչելի դարձնելով։

2. Միջազգային ճանաչում

  Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայ Ազգի մարդկային ներուժը սահմանափակ է, բայց բնիկ ժողովուրդների իրավունքը վաղուց է հասել  միջազգային հարթակներ։

  • Միջազգային դատարաններն են  կոչված ճանաչելու հայ ազգի պատմական ու իրավական պահանջները։

  • Թղթային փաստերն ու փաստաթղթային պայքարը  մեր պատմությունը և պահանջները դարձնում են տեսանելի, շոշափելի՝ անկախ այն բանից, թե բիրտ ուժերը հիմա ինչ  ճնշումներ են կատարում քաղաքական վերնախավի վրա։

3. Դիվանագիտական ազդեցություն

  Փաստերը և իրավական պահանջները  դառնում է հայ ազգի համար դիվանագիտական լծակ։

  • Պետությունները և միջազգային կառույցները չեն կարող անտեսել լավ փաստարկված պահանջները։

  • Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի գործադրած աներևակայելի ջանքերի շնորհիվ Արձախի օկուպացիայի ու Արևմտահայության իրավունքների ճանաչումը դառնում է դանդաղ, բայց կայուն գործընթաց։

4. Հոգևոր ու մշակութային ուժ

Թղթային պայքարը նաև հայ ազգի հոգևոր դիմադրությունն է: Այն ցույց է տալիս, որ իր բնաշխարհում հայությունը չի հաշտվել, չի հաշտվում և չի հաշտվելու  անարդարության հետ, և պայքարի պատմության էջերը դեռ նոր են բացվում ։

  • Հայ ազգի մշակույթը, սրբավայրերը, հուշարձանները, հայոց լեզուն՝ փաստաթղթավորված և պաշտպանված, դառնում են անկոտրում ուժ։

  • Մարդու իրավունքների դատարանում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը պաշտպանում է մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը, երբ Երևանյան ռեժիմը ռազմական պարտությունից հետո հրաժարվել է հայության ինքնության համար մղվող պայքարից և ՀՀ տարածքում ապրող բնակչությանը մղել է զուտ ստամոքսային գոյատևման ուղի։

5. Երկարաժամկետ պայքարը հաջողության բանալին է

 Անշուշտ. թղթային պայքարը չի տալիս անմիջական հաղթանակ և շոշափելի չէ հենց այս պահին, բայց՝

  • այն ստեղծում է հիմք ապագայի հաջողությունների համար,

  • ամրապնդում է աշխարհասփյուռ հայության կազմակերպումը ոչ թե այս կամ այն տերություններին ծառայող կուսակցությունների, այլ մի պետության շուրջ, որ ճանաչվել է Սևրի պայմանագրով և ԱՄՆ նախագահ Վիդրո Վիլսոնի իրավարար վճռով

  • և ստիպում է միջազգային հանրությանը տեսնել հայ ազգի հերոսական պայքարի պատմությունն ու պահանջներն, այնպես, ինչպես այն պետք է լիներ։

                                             Եզրակացություն


Թղթային պայքարը, հուսահատվածների համար թվացյալ,թույլ միջոց է, սակայն իրականում մեծ ուժ է փոքր ազգի ձեռքում։

  • Այն պահում է ճշմարտությունը,

  • դարձնում միջազգային ճանաչումը հնարավոր,

  • ամրապնդում համայնքային ու հոգևոր դիմադրությունը,

  • և դարձնում մեր զոհողությունը՝ անտեսանելի, բայց անգերազանցելի զենք ապագայի համար։

Комментарии