Հայ ազգիի նկատմամբ շարունակական բնաջնջման քաղաքականության վերաբերյալ պահանջատիրական հայտարարություն

  Հայ ազգը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի բնիկը, որի բազմահազարամյա ներկայությունը հաստատված է պատմական, մշակութային և քաղաքակրթական փաստերով։ Սակայն շուրջ վեց դար շարունակ հայ ազգը նվաճող թուրքերի կողմից ենթարկվել է համակարգված բնաջնջման, հայրենազրկման և մշակութային ոչնչացման քաղաքականության։

  Թուրքական ցեղերի ներխուժումից հետո Հայկական լեռնաշխարհի բնիկ հայ բնակչությունը աստիճանաբար ենթարկվեց բռնաճնշումների, հարկադիր կրոնափոխման , տեղահանությունների և զանգվածային կոտորածների։ Այս քաղաքականությունը իր գագաթնակետին հասավ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի առաջին քառորդը՝ 1894–1923 թվականներին իրականացված հայաջինջ քաղաքականությամբ, որը պատմության մեջ հայտնի է որպես ժեոնթուրքերի (երիտթուրքեր) կողմից բնիկ Հայ ազգի դեմ իրականացված ցեղասպանություն։

  Սակայն հայ ազգի դեմ իրականացված բնաջնջման գործընթացը չի սահմանափակվում միայն այդ ժամանակահատվածով։ Հայկական բնակավայրերի ավերումը, սրբավայրերի և մշակութային ժառանգության ոչնչացումը, տեղանունների համակարգված փոփոխությունը և ժողովրդագրական կազմի փոփոխությունը շարունակվել են և շարունակվում են թուրքական իշխանությունների կողմից մինչ օրս:

  1918-2023թթ պատերազմների ընթացքում  Բաքվի ռասիստական բռնապետու-թյան կողմից տեղի ունեցավ Արձախի բնիկ հայության ցեղասպանություն, որը թուրքական վեցհարյուրամյա բնաջնջման  քաղաքականության շարունակությունն է, որի հետևանքով բնիկ հայ ազգը  զրկվեց իր պատմական Հայրենիքի մեծ մասից։ Այս ամենը տեղի ունեցավ միջազգային հանրության լռության և թողտվության պայմաններում, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում միջազգային իրավունքի և մարդկության խաղաղ զարգացման համար։ Սա պետք է դիտարվի որպես հանցակցություն։

  Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Արձախի հարցերով հանձնաժողովն  արձանագրում է, որ՝

Վեց դար շարունակ նվաճող թուրքերի կողմից պետական մակարդակով  իրականացվել է հայ ազգի ծրագրված հայրենազրկման քաղաքականություն

Իրականացվել են զանգվածային տեղահանություններ և բնակչության ոչնչացում

Ոչնչացվել է հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը

Փոփոխվել են հայկական պատմական տեղանունները

Շարունակվում է հայ ազգի անվտանգության և վերջնականորեն հայրենազրկման քաղաքա-կանությունը

  Այս պայմաններում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Արձախի հարցերով հանձնաժողովն հայտարարում է․

  Հայ ազգի նկատմամբ իրականացված քաղաքականությունը պետք է գնահատվի որպես շարունակական բնաջնջման գործընթաց

Միջազգային հանրությունը պարտավոր է արձանագրել հայ ազգի անվտանգության գոյաբանական վտանգը

Հայ ազգի հայրենազրկման հետևանքները պետք է դառնան միջազգային իրավական քննարկման առարկա

Մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը պետք է արժանանան միջազգային իրավական գնահատականի

Հայ ազգի նկատմամբ կրկնվող անպատիժ ագրեսիաները պետք է կանխվեն միջազգային օրինական մեխանիզմներով

  Հայ ազգը չի ձգտում վրեժի, սակայն պահանջում է արդարություն, անվտանգություն և իր պատմական ժառանգության  իրավունքների ճանաչում և հաստատում։

Միջազգային հանրության լռությունը նման իրավիճակներում ոչ միայն խորացնում է անարդարությունը, այլև վտանգում է տարածաշրջանային և գլոբալ կայունությունը։

 Հայ ազգի անվտանգության և իրավունքների շարունակվող անտեսումը կարող է հանգեցնել չափազանց անկանխատեսելի հետևանքների։

Հայ ազգը շարունակում է իր պայքարը ոչ թե հակամարտության, այլ արդարության, խաղաղության և արժանապատիվ գոյության համար իր պատմական Հայրենիքում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»