ՍԵ՞Վ, ԹԵ՞ ՍՊԻՏԱԿ ՍԼԱՔԸ

 ՀՀ-ի օրվա իրականությունը՝ չորս շերտերով

Այս նկարը  պատկերում է ոչ միայն մարդկանց բազմություն, այլ մի ամբողջ հանրության հոգեվիճակ։ Մոխրագույն զանգվածը շարժվում է մի ուղղությամբ, մինչդեռ կենտրոնում կանգնած լուսավոր մարդը  շարժվում է հակառակ ուղղությամբ։ Նրա վերևում հայտնված սպիտակ սլաքը ցույց է տալիս վերելքի ճանապարհը, իսկ բազմաթիվ սև սլաքները՝ անկման ուժը։

Դիտարկենք Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակը այս պատկերի չորս շերտերով։

Առաջին շերտ. Էմոցիոնալ իրականություն

Ապշերոնյան ռասիստական վարչակարգի կողմից Արձախի զավթումից և բնիկ հայության բռանտեղահանումից հետո հանրության զգալի հատվածի մեջ կուտակվել են հիասթափություն, ցավ, անորոշություն և անվստահություն։

Շատերը կորցրել են հավատը ոչ միայն քաղաքական ուժերի, այլև սեփական ազդեցության նկատմամբ։ Մարդն, որին թշնամական ուժերը համոզել են, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, աստիճանաբար դառնում է դիտորդ։

Սև սլաքները հենց այդ հոգեվիճակն են.

  • «Ոչինչ չի փոխվի»։
  • «Ամեն ինչ կորած է»։
  • «Մեզնից ոչինչ կախված չէ»։

Սակայն պատմությունը ցույց է տվել, որ ազգերը պարտվում են ոչ թե ռազմի դաշտում, այլ այն պահին, երբ հրաժարվում են հավատալ սեփական ներուժին: 

Երկրորդ շերտ. Քաղաքական իրականություն

  Օրվա ՀՀ քաղաքական դաշտը  վերածվել է փոխադարձ մեղադրանքների և անցյալի շուրջ անվերջ պայքարի թատերաբեմի, որի պատվիրատուները հայության կործանումը տենչացող թշնամական պետություններ են։

   Խաղաղության օրակարգի մասին բարբաջողների մեղքով, հանրակության մի մասը մեղադրում է ներկաներին, մյուս մասը՝ նախկիններին։ Այս անիմաստ, ապակառու-ցողական վեճերը, որպես կանոն, չեն տալիս գլխավոր հարցի պատասխանը.

Ի՞նչ ենք անելու վաղը։

Երբ քաղաքական պայքարը կենտրոնանում է միայն մեղավորներ գտնելու վրա, պետությունը սկսում է կորցնել ապագայի տեսլականը։

Սև սլաքներն այստեղ խորհրդանշում են քաղաքական էներգիայի վատնումը։

Սպիտակ սլաքը հակառակ հարցն է տալիս.

  • Ինչպե՞ս ուժեղացնել պետության ներուժը։
  • Ինչպե՞ս ապահովել վաղվա սերնդի անվտանգությունը։
  • Ինչպե՞ս բարձրացնել կրթության և գիտության մակարդակը, որպեսզի խուսափենք օտար պետությունների համար էժան աշխատուժի շուկա դառնալու վտանգից:
  • Ինչպե՞ս ստեղծել ազգային նպատակ։

Երրորդ շերտ. Դառը իրականություն

Այսօր հայ հանրությունը բաժանված է անհաշիվ խմբերի, որոնք ֆինանսավորվում են չստուգված և չվերահսկվող աղբյուրներից.

  • աթոռապաշտտներ,
  • ընդդիմադիր խաղացողներ,
  • հիասթափվածներ,
  • արտագաղթ մտածներ,
  • գոտեմարտի պատրաստ ,,փախած,, և ,,չմեռած,, քաղաքացիներ։

Սակայն ՀՀ-ը  չի կարող երկար գոյատևել, եթե յուրաքանչյուր խմբավորում մյուսին դիտարկի  իբրև թշնամի։

Նկարում մարդիկ շրջապատել են լուսավոր կերպարին, բայց դեռ չեն միացել նրան։

Դա հիշեցնում է հանրության այն վիճակը, երբ մարդիկ զգում են փոփոխության անհրաժեշտությունը, սակայն դեռ սպասում են, առաջին քայլն անողին։

Չորրորդ շերտ. Խորհրդանշական իրականություն

Նկարի կենտրոնում կանգնած մարդու տեղում կարող է լինել ՀՀ յուրաքանչյուր գիտակից, ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացի։

Նա չունի իշխանություն, բանակ կամ մեծ կարողություն։

Նա ունի միայն վճռականորեն առաջ գնալու մտադրություն։

Հետևե՞լ խավարամիտ հոսանքին, թե՞ քայլել դեպի լուսավոր նպատակ։

Սպիտակ գույնը այստեղ խորհրդանշում է.

  • ճշմարտությունը,
  • պատասխանատվությունը,
  • արժանապատվությունը,
  • ազգային գիտակցությունը։

Իսկ վեր բարձրացող սլաքը ցույց է տալիս, որ ելքը միշտ սկսվում է ներքին փոփոխությունից։

Ելքը. Սպիտակ սլաքի ճանապարհը

Հայաստանի Հանրապետության ապագան չի որոշվում, և չի որոշվելու միայն արտաքին ուժերին ծառայող ,,առաջնորդների,, կողմից։

Այն որոշվելու է այն արժանապատիվ քաղաքացիների քանակով, որոնք կընտրեն սպիտակ սլաքի ուղղությունը։

Այդ ճանապարհը կարող է բաղկացած լինել հինգ պարզ սկզբունքներից.

  1. Ճշմարտությանը նայել առանց ինքնախաբեության։
  2. Կրթությունը դարձնել ազգային առաջնահերթություն։
  3. Վերականգնել փոխադարձ վստահությունը։
  4. Պաշտպանել պետականությունը նեղ կուսակցական շահերից։
  5. Երբեք չհաշտվել պարտության հետ, բայց նաև չապրել միայն անցյալի ցավով։

   Նկարի գլխավոր ուղերձը,  սա է.

Անկման ճանապարհը միշտ բազմամարդ է լինում։ Վերելքի ճանապարհը հաճախ սկսում է մեկ մարդուց։ Սակայն պատմությունը փոխվում է այն պահին, երբ առաջին լուսավոր մարդու հետևից հայտնվում է երկրորդը, երրորդը ... հազարերորդը։

Եվ այդ ժամանակ սպիտակ սլաքը դադարում է լինել մեկ մարդու ընտրություն ու դառնում է ամբողջ ազգի ճանապարհ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»