Բաքուն շարունակում է ռազմավարական ենթակառուցվածքների կառուցումը օկուպացված տարածքներում
Բաքվի ռասիստական վարչակարգը, Արձախի Հանրապետության տարածքը օկուպացնելուց հետո, թույլտվություն ստացել է՞ Արձախի Հանրապետության իշխանություններից լայնածավալ ռազմավարական ենթակառուցվածքների կառուցման համար։ Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ներխուժման հետևանքով Ապշերոնի վարչակարգը զավթեց ինքնիշխան, թեև միջազգային հանրության կողմից այդպես էլ չճանաչված Արձախի Հանրապետության տարածքը։
Այսօր օկուպացված տարածքում կառուցվել է ռազմավարական նշանակության Ահմեդբեյլի–Ֆիզուլի–Շուշի շուրջ 82 կմ երկարությամբ մայրուղին։ Այն կառուցվել է առանց որևէ իրավական կամ քաղաքական քննարկման՝ անտեսելով բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության,
վտարանդիության մեջ գտնվող Արձախի Հանրապետության իշխանությունների կամ Ազգային ժողովի դիրքորոշումը։Միևնույն ժամանակ Բաքվի իշխանությունները կարծես լիովին համոզված են, որ օկուպացված տարածքում այլևս անվտանգության մարտահրավերներ չեն կարող առաջանալ։ Այդ համոզվածությունը, սակայն, բազմաթիվ հարցեր է ծնում, քանի որ տարածաշրջանի ապագան վերջնականապես կանխորոշված չէ։
Ռազմավարական մայրուղին սկիզբ է առնում Մ6 ավտոմայրուղուց։ Շինարարության ծավալներն ու արագացված ավարտը, հիմք են տալիս ենթադրելու, որ այն նախատեսված է ոչ միայն քաղաքացիական երթևեկության, այլև խոշոր ռազմական տեխնիկայի արագ տեղափոխման համար։ Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ այդ ճանապարհը կարող է ծառայել նաև Հայաստանի Հանրապետության կամ Իրանի Իսլամական Հանրապետության ուղղություններով հնարավոր ռազմական սցենարների լոգիստիկ ապահովմանը։
Ճանապարհի առաջին՝ 48 կիլոմետրանոց հատվածը կառուցվել է վեց երթևեկելի գոտիով, իսկ մնացած հատվածը՝ չորս գոտիով։ Մայրուղու լայնությունը հասնում է շուրջ 30 մետրի։Կառուցվել են.
- 137 ջրահեռացման համակարգ,
- 30 ստորգետնյա անցում,
- 7 թունել,
- 7 ավտոմոբիլային կամուրջ,
- 9 հետիոտնային կամուրջ։
Կամուրջների միջին երկարությունը կազմում է 350–410 մետր։
Միաժամանակ ամբողջ երթուղու երկայնքով իրականացվում են լայնածավալ հողային և ինժեներական աշխատանքներ։
Առանձնակի ուշադրության արժանի է նաև ֆինանսավորման հարցը։ Փաստորեն ստացվում է պարադոքսալ իրավիճակ. Հայաստանի Հանրապետությունից գանձվող ռազմատուգանքի անորոշ մասը, անուղղակիորեն նպաստում են նաև օկուպացված տարածքներում նման ենթակառուցվածքների զարգացմանը։Սակայն այս ամբողջ պատմության մեջ մնում է մի կարևոր հարց.
Ո՞ւմ է իրականում ուղղված Իլհամ Ալիևի այս լայնածավալ քարոզչությունը։
Եթե ճանապարհաշինությունը ֆինանսավորվել է բացառապես Ապշերոնի պետական բյուջեից, ապա ինչո՞ւ իշխանությունները մշտապես խուսափում են ներկայացնել խոշոր կապալառուներին, ներդրողներին կամ ֆինանսավորման իրական աղբյուրները։ Իսկ եթե կան օտարերկրյա ներդրողներ կամ բարերարներ, ապա ինչո՞ւ նրանց անունները գաղտնի են պահվում։
Комментарии
Отправить комментарий