Հայ-իրանական համագործակցությունը Ապշերոնյան զավթողական նկրտումների զսպման գործոն

 Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններն ու կադրերը, որոնք փաստում են Հայաստանին իրանական արդիական սպառազինության մատակարարումները, նոր որակ են հաղորդում տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը։ Եթե նախկինում խոսվում էր հիմնականում պաշտպանական համակարգերի՝ ՀՕՊ միջոցների մասին, ապա այժմ ակնհայտ է դառնում նաև հարվածային/հարձակողական բաղադրիչի առկայությունը։

Մասնավորապես, համացանցում հայտնված կադրերը, որտեղ ՀՀ ՌՕՈւ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները համալրված են իրանական արտադրության «Yasin» (Յասին) տեսակի կառավարվող  ավիառումբերով, հստակ ազդակ են տարածաշրջանի բոլոր դերակատարներին։
  Ընթերցողներին տեղեկացնենք, որ «Յասինը»   խելացի, ուղղորդվող ավիառումբ է, որը հագեցած է ծալովի թևով՝ իր հեռահարությունը մեծացնելու համար։ Երբ այն իջնում ​​է մեծ բարձրությունից, այն կարող է հարվածել մինչև 60-120 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին։ Օգտագործում է արբանյակային (GPS) և իներցիոն (INS) նավիգացիոն համակարգեր, որոնք ապահովում են 10-ից 50 մետր ճշգրտություն։ Մարտագլուխ. Հագեցած է մոտավորապես 225 կգ քաշով մարտագլխիկով (նման է MK-82-ին)։Ինտեգրում ՍՈՒ տիպի ինքնաթիռների վրա2026 թվականի կեսերի դրությամբ «Յասինը» ռումբերն առաջին անգամ նկատվել են Հայաստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի ՍՈՒ-30SM կործանիչների պարկուճներում։ Այս իրադարձությունը նշանավորեց ժամանակակից իրանական բարձր ճշգրտության զենքի ռուսական 4++ սերնդի մարտական ​​​​հարթակների վրա ինտեգրման առաջին հաստատված դեպքը։ ​​Դիտարկվում է նաև նմանատիպ զինամթերք ՍՈՒ-35 կործանիչների համար հարմարեցնելու հնարավորությունը։

Ի՞նչ է սա նշանակում Ապշերոնյան ռեժիմի ագրեսիվության զսպման համատեքստում.

  • Ռազմավարական հավասարակշռության վերականգնում. «Յասին» տեսակի հեռահար կառավարվող ավիացիոն ռումբերը թույլ են տալիս խոցել թիրախները հակառակորդի ՀՕՊ գոտուց դուրս։ Սա էականորեն մեծացնում է Հայաստանի Հանրապետության զսպիչ ներուժը և սառը ցնցուղ է Բաքվի ռազմատենչ հռետորաբանության համար։

  • Բաքվի վայնասունի իրական դրդապատճառները (Մանիպուլյացիա). Պաշտոնական Բաքվի բարձրացրած հիստերիան իրականում ունի մեկ նպատակ՝ քողարկել սեփական աննախադեպ սպառազինումը։ Մինչ նրանք մեղադրում են Երևանին, իրենք ակտիվորեն համալրում են իրենց արսենալը պակիստանյան և թուրքական ռազմական սավառնակներով (օրինակ՝ JF-17 կործանիչներով), ինչպես նաև սեփական օդուժի հարձակողական պոտենցիալն են կատարելագործում Թուրքիայի և Եգիպտոսի հետ համատեղ խոշոր օդային զորավարժությունների շրջանակներում։

  • Իրանի կարմիր գծերը գործնականում. Թեհրանը բազմիցս հայտարարել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Այս մատակարարումները ցույց են տալիս, որ Իրանն անցել է դիվանագիտական հայտարարություններից գործնական քայլերի՝ ուղղակիորեն ամրապնդելով Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը՝ հակակշռելու համար թուրք-պակիստանյան տանդեմի ակտիվացմանը։

  • Իսլամական համերաշխության միֆի փլուզումը. Բաքվի՝ սեփական ագրեսիան «իսլամական համերաշխության» շղարշով ծածկելու փորձերը ձախողվում են։ Իսլամական Իրանն իր քայլերով հստակ ցույց է տալիս, որ տարածաշրջանային անվտանգությունն ու արդարությունը վեր են կեղծ կրոնական նարատիվներից, որոնք փորձում է մանիպուլացնել Ապշերոնյան կլանը։

Ինչպես ասում են՝ «Խաղաղություն աշխարհին » (Миру мир), բայց այդ խաղաղությունը հաճախ պահանջում է բարձր տեխնոլոգիական և հզոր զսպող ուժեր։ Հայ-իրանական հարաբերությունների խորացումը դառնում է Հայկական լեռնաշխարհի Հարավ-արևելյան մասում նոր ռազմական արկածախնդրությունները կանխելու և Բաքվի երկակի ստանդարտները մերկացնելու ամենալուրջ երաշխիքներից մեկը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»