Մայրաբերդ–Իվանյան–Ստեփանակերտ մայրուղու վերակառուցումը օրինավո՞ր է

   

  Ապշերոնի ռասիստական ռեժիմի կողմից զավթված Արձախի Հանրապետության տարածքում Մայրաբերդ–Իվանյան–Ստեփանակերտ մայրուղու վերակառուցման վերաբերյալ Բաքվի պաշտոնական հաղորդագրությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնք արժանի են հանրային և միջազգային ուշադրության։

Նախ, Ի՞նչ իրավական հիմքերով են իրականացվում նման լայնածավալ աշխատանքները, ինչպե՞ս են պաշտպանվում բնիկ հայ ազգաբնակչության գույքային իրավունքները, և ի՞նչ երաշխիքներ կան, որ շինարարությունը չի վնասում Արձախի Հանրապետության տարածքի բնիկ հայության մշակութային ու պատմական ժառանգությունը   

       Պիտի նկատենք, որ նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններում առկա են թվային անհամապատասխանություններ. մի դեպքում նշվում է, որ աշխատանքներն ավարտված են 90 տոկոսով, իսկ մեկ այլ հատվածում՝ 86 տոկոսով։ Նման ծրագրերի դեպքում հանրությունն իրավունք ունի ակնկալելու հստակ, ճշգրիտ և ստուգելի տեղեկատվություն։

Միաժամանակ, պաշտոնական տվյալներից պարզ է դառնում, որ խոսքը սովորական ճանապարհային նորոգման մասին չէ, այլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրի։ Հաղորդվում է, որ Մայրաբերդ–Իվանյան–Ստեփանակերտ մայրուղու ընդհանուր երկարությունը կազմում է 14,1 կիլոմետր, իսկ լայնությունը՝ մինչև 26,5 մետր։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ արդեն ամբողջությամբ ավարտվել են հողային աշխատանքները, կառուցվել է ճանապարհի նոր հատվածը, շարունակվում է ճանապարհածածկի տեղադրումը։

 Բացի այդ, կառուցվել են 3 կամուրջներ, 9 ուղղանկյուն և 38 կլոր ջրահեռացման կառույցներ, ավարտվել է 23 անցուղիների կառուցումը, տեղադրվել են 14 ավտոբուսային կանգառներ։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ամբողջ նախագիծն իրականացվում է առաջին տեխնիկական կարգի ավտոմայրուղու չափանիշներով։

Այս ամենը վկայում է, որ իրականացվում է զգալի ֆինանսական ներդրումներ պահանջող լայնածավալ ծրագիր։ Հետևաբար լիովին բնական են դառնում մի շարք հարցեր.

 Որքա՞ն է ծրագրի ընդհանուր արժեքը։   Ո՞ր կազմակերպություններն են իրականացնում Մայրաբերդ–Իվանյան–Ստեփանակերտ մայրուղու վերակառուցման ծրագիրը, և ի՞նչ իրավական հիմքերով են նրանք գործում։ Արդյո՞ք այդ կազմակերպությունները որևէ համաձայնություն կամ թույլտվություն ստացել են Արձախի Հանրապետության պետական մարմիններից՝ կառավարությունից կամ Ազգային ժողովից։                                      

  Միաժամանակ, հաշվի առնելով, որ Արև-մըտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը միջազգային շրջանակներում  շարունակում են հղում կատարել ԱՄՆ նախագահ Վուդրո  Վիլսոնի իրավարար վճռին՝ որպես Հայոց Բնաշխարհում բնիկ հայ ազգի իրավունք-ների իրավական հիմքերից մեկի, առաջա-նում է նաև հետևյալ հարցը․ արդյո՞ք ծրագրի նախաձեռնողները գնահատել և ուսումնասիրել են այդ իրավաքաղաքական դիրքորոշումներից բխող հնարավոր պահանջներն ու առարկությունները։ Ի՞նչ մրցութային ընթացակարգերով են ընտրվել կապալառուները։  Ո՞վ է վերահսկում կատարված աշխատանքների որակը և ծախսվող միջոցների արդյունավետ օգտագործումը։

Սակայն առավել կարևոր են քաղաքական, իրավական և մշակութային բնույթի հարցերը։

 Եթե ճանապարհաշինարարական աշխատանք-ներն իրականացվում են Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից զավթված Արձախի Հանրապե-տության տարածքում, ապա միջազգային մաս-նագիտական շրջանակները և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կառույցները լիովին իրավասու են հետաքրքըր-վելու, թե արդյո՞ք իրականացվել են անկախ փորձագիտական ուսումնասիրություններ՝ բացա-ռելու համար պատմամշակութային հուշարձանների, հնագիտական շերտերի կամ պատմական բնակավայրերի վնասման վտանգը։

Հասկանալի չէ նաև, թե ինչու՞ Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից զավթված ինքնիշխան Արձախի հանրապետության տարածքում նման խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում չեն ներգրավվել միջազգային դիտորդներ կամ անկախ փորձագետներ, որոնք կարող էին հանրությանը ներկայացնել օբյեկտիվ գնահատականներ՝ ճանապարհի երթուղու, դրա հնարավոր ազդեցության և մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։                              

   Տարածաշրջանի վերջին տարի-ների ռազմական և քաղաքական զարգացումների ֆոնին բնական է առաջանում ևս մեկ հարց․ արդյո՞ք կառուցվող ենթակառուցվածքը բացառապես քաղաքացիական նշանակություն ունի, թե՞ այն կարող է նաև ռազմավարական կամ ռազմական կիրառություն ունենալ ապագայում։ Նման հարցերի վերաբերյալ թափանցիկությունը կարող էր նպաստել վստահության ձևավորմանը և նվազեցնել նոր լարվածությունների վերաբերյալ մտահոգությունները։

   Միջազգայնորեն չճանաչված, բայց երեսուն տարուց  ավելի փաստացի գոյություն ունեցած Արձախի Հանրապետության բնիկ հայ բնակչության բռնի տեղահանումից հետո, Բաքվի ռա-սիստական ռեժիմի կողմից այնտեղ իրականացվող յուրաքանչյուր անօրեն խոշոր ծրագիր ձեռք է բերում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և բարոյական նշանակություն։ Հետևաբար միջազգային հանրությունը, մշակութային կազմակերպությունները, ինչպես նաև հնարավոր ներդրողները շահագրգռված պետք է լինեն առավելագույն թափանցիկությամբ և անկախ

վերահսկողությամբ։

  Որքան մեծ են ֆինանսական հոսքերը և շինարարական աշխատանքների ծավալները, այնքան ավելի անհրաժեշտ է դառնում հանրային վերահսկողությունը։ Անկախ մոնիթորինգի բացա-կայության պայմաններում անխուսափելիորեն առաջանում են հարցեր՝ արդյոք Մայրաբերդ–Իվանյան–Ստեփանակերտ մայրուղու ծրագրի ամբողջ ծավալը համապատասխանում է հայ-տարարված նպատակներին, արդյոք պահպանվում են մշակութային և պատմական արժեքները, և արդյոք ծախսվող միջոցները ծառայեցնում են բացառապես հայտարարված նպատակներին։

  Ապշերոնի ռասիստական վարչակարգի ռազմական ինտերվենցիայի հետևանքով Արձախի Հանրապետության տարածքից տեղահանված բնիկ հայերի և միջազգային հանրության համար կարևոր է, որ տարածա-շըրջանում իրականացվող ցանկացած խոշոր ծրագիր համապատասխանի միջազգային իրավունքի, մշակութային ժառանգության պահպանության և թափանցիկության սկզբունքներին։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի համոզիչ պատասխան տալ այն հար-ցերին, որոնք այսօր շարունակում են անհանգստացնել հազարավոր իմ հայրենակիցներին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»