Բաքվի ահաբեկչական ռեժիմի կողմից Արձախի Հանրապետության Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Շուշին՝ ՏՀԿ 2026 թվականի զբոսաշրջային մայրաքաղաք» միջոցառման բացման արարողությունը։
Ինչպես Շուշի քաղաքից հայտնում է Report-ի թղթակիցը, միջոցառմանը մասնակցում են Ապշերոնի ահաբեկչական ռեժիմի, Թուրքիայի, Իրանի, Ղազախստան, Ղրղզստանի, Տաջիկստանի, Պակիստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։
Առաջիկա օրերին, Բաքվի ահաբեկչական ռեժիմի կողմից Արձախի Հանրապետության բռնազավթված Շուշիում նախատեսվում է անցկացնել ՏՀԿ զբոսաշրջության հարցերով բարձր մակարդակի փորձագետների խմբի 9-րդ նիստը, Գաստրոնոմիայի օրը, ինչպես նաև ՏՀԿ զբոսաշրջության նախարարների 7-րդ հանդիպումը։
2023 թվականին ՏՀԿ անդամ երկրների զբոսաշրջության նախարարների 5-րդ նիստում Բաքվի ահաբեկչական ռեժիմի կողմից Արձախի Հանրապետության Շուշի քաղաքը հայտարարվել էր 2026 թվականի «ՏՀԿ զբոսաշրջային մայրաքաղաք»։
Միջոցառումները կազմակերպվում են Բաքվի ահաբեկչական ռեժիմի Մինիստրների կաբինետի միջոցառումների պլանին համապատասխան։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովի հայտարարությունը
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը խստորեն դատապարտում է բնիկ հայերից բռնազավթված Շուշի քաղաքում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) շրջանակներում կազմակերպված միջոցառումները և օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությունը դրանց։
Բաքվի ահաբեկչական վարչակարգը, ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների և բռնազավթման հետևանքները օրինականացնելու ապարդյուն փորձերով, ձգտում է միջազգային հարթակներն օգտագործել իր հանցագործությունները քողարկելու համար։
Արձախի հանձնաժողովը հայտարարում է.
Միջազգային կառույցների և Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և օտարերկրյա այլ պետությունների ներկայացուցիչների մասնակցությունը Բաքվի ահաբեկչական ռեժիմի զինված ուժերի կողմից բռնազավթված Արձախի Հանրապետության Շուշի քաղաքում անցկացվող միջոցառումներին գնահատվում է որպես ուղղակի աջակցություն ագրեսոր վարչակարգին և միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների արդարացում:
Բաքվի ահաբեկչական ռեժիմի կողմից բռնազավթված Արձախի Հանրապետության
տարածքների պատկանելությունը շուրջ երեք տասնամյակ համառորեն չճանաչած պետությունների ներկայությունը բռնազավթված հայկական բնակավայրերում լեգիտիմություն չի հաղորդում ապօրինի օկուպացիային:ԱՀՀ Ազգային Ժողովի Արձախի անձնաժողովը նախազգուշացնում է, որ միջոցառման բոլոր մասնակից կողմերը, սատարելով Բաքվի ապօրինի ռեժիմի քաղաքական խաղերին, իրենց վրա են վերցնում դրանից բխող տարածաշրջանային և իրավական բոլոր անկանխատեսելի հետևանքների լիակատար պատասխանատվությունը:
Արձախի բնիկ հայ ժողովրդի իրավունքները ենթակա չեն սակարկման, Բաքվի ահաբեկչական ռեժիմի կողմից Արձախի Հանրապետության բռնազավթված տարածքներում իրականացվող ցանկացած «զբոսաշրջային» կամ «մշակութային» քողարկված քայլ չունի իրավական ու բարոյական որևէ ուժ:

Комментарии
Отправить комментарий