«Նարեկը» մարդու հոգևոր վերափոխության ճանապարհ
Օծյալականության (քրիստոնեության) շուրջ այսօր տեղի ունեցող ճգնաժամը ոչ այնքան հավատքի ճգնաժամ է, որքան կրոնի վերածված Արարչական գիտելիքների մասին մեր պատկերացման ճգնաժամ։
Մարդիկ հոգնել են այնպիսի կրոններից, որորնք նրանց միայն կույր հավատքի են մղում, ստիպում են ենթարկվել բռնապետներին , կատա-րել անիմաստ ծեսեր և ապրել սուրբ անվանվող գրքերի թելադրած կարծրատիպերով։ Մարդիկ փնտրում են խորքային պատասխան՝ ինչ-պե՞ս կատարելագործվել, ինչպե՞ս հաղթահարել սեփական վախը, ատելությունը, եսասիրությունը, բաժանվածությունը և հասնել ներքին ամբողջականության։
Եվ այստեղ մենք վերագտնում ենք ոչ թե օտար
փիլիսոփայության, այլ մեր ազգային մեծագույն հոգևոր ժառանգությունը՝ Գրիգոր Նարեկացուն։
Հայ հոգևոր ավանդության մեջ «Գիրք ապաշխար-հության»
մատյանը ընկալվել է որպես աղոթքի, ինքնավերլուծության
և հոգևոր վերափոխման ներքին օծյալության ճանապարհ։
Այսինքն, Օծյալը ոչ թե յահուդների հորինած սարսափազդու հեքիաթների փայտախաչի վրա ճոճվող կուռք է, արտաքին պաշտամունքի առարկա «Աստծո Որդի», այլ հոգևոր-գիտակցական վիճակ։
«Գիրք ապաշխարհության» մատյանն ակնարկում է, որ Օծյալը՝ ամբողջականացած, արթնացած գիտակցության խորհրդանիշ է։
Եվ այստեղ է , որ Գրիգոր Նարեկացին մեզ համար դառնում է հոգևոր աշխարհի հետ կապող կամուրջ։
Комментарии
Отправить комментарий