Խաչը ՝ ներքին վերափոխության խորհրդանիշ

 


Էզոթերիկ մեկնաբանություններում Օծյալի կյանքի տարբեր դրվագներ վերածվում են մարդու ներքին գործընթացների խորհրդանիշների։

Մկրտությունը՝ ընկղմում և մաքրագործում։Խաչելությունը՝ հին «ես»-ի մահ և վերահսկելու մոլուցքից հրաժարում։

«Քո կամքը թող լինի»՝ սեփական սահմանափակ կամքը Սուրբ Սրբոց Սրբերից Արարչի կամքին հանձնելու գիտակցություն։ «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»՝ լիակատար վստահություն։ Հարությունը՝ նոր կատարելագործված հոգով անձի արթնացում։ Համբարձումը՝ գիտակցության բարձրացում։         

Այս խորհրդանիշները կապված են մարդու նյարդաֆիզիոլոգիայի հետ՝ ողնաշարի, շնչառության, ուղեղ-ողնուղեղային հեղուկի և գիտակցության գործընթացների միջոցով։

Այստեղ է, որ խորհրդաբանությունը միանում գիտությանը։

Օրինակ՝ ըստ էզոթերիկ գիտության «Հորդանանը մարդու ողնաշարն է», «Օծյալի 33 տարիները՝ ողնաշարի 33 ողերը», կամ «Հարությունը՝ լիկվորի շրջանառության վերականգնումը»: Անշուշտ այս պնդումները գիտականորեն հիմնավորել  խնդիր ունեն։ Դրանք կարող են հետաքրքիր լինել ոչ միայն որպես էզոթերիկ խորհրդանիշների համակարգ, այլև ներկայացվեն որպես

նյարդաֆիզիոլոգիական փաստեր։

Այնուամենայնիվ, դրանց հիմքում դրված հարցը հետաքրքիր է.

կարո՞ղ է հոգևոր վերափոխությունը ունենալ նաև մարմնական արտահայտություն։

Էզոթերիկները համոզված են, որ  կարող է։ Ըստ նրանց, մարդու հոգեկան և մարմնական վիճակները փոխկապակցված են։ Բայց այդ կապը դեռ չի նշանակում, որ դավանաբանական բոլոր խորհրդանիշները կարելի է բառացիորեն վերածել անատոմիայի։

 Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին իր հեղինակությունը վերականգնելու համար, ըստ երևույթին պետք է վերադառնա ոչ թե ծեսերի, այլ ավելի խոր ներքին, հոգևոր աշխատանքի։

Գրիգոր Նարեկացին այս ճանապարհի համար արդեն տվել է  բացառիկ 

օրինակ։            

Սուրբ Սրբոց Սրբերից Արարչից որպես շնոհ ստացած Նրա «Նարեկը» մարդկանցից պահանջում է մտնել սեփական հոգու խորքը։  «Նարեկը» Հայ Առաքելական Եկեղեցու վերածննդի կարևոր հիմքն է։ Այն նոր կարծրատիպ
կամ էլ հին ծեսերի նոր փաթեթավորում չէ։ Այն՝ մարդ → ինքնաճանաչում → ապաշխարություն → ներքին վերափոխում → սեր → պատասխանատվություն → 
Սուրբ Սրբոց Սրբերից Արարչի հետ կենդանի հարաբերություն ուսմունք է։

 

 Նարեկացու այս հոգևոր տրամաբանությունը հոգեհարազատ է արիական գեների արթնացում ապրող հայի համար։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»