1880–1938 թթ. Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մեջ պատմական անընդհատության հարցը

 
 

Ցեղասպանությունը որպես երկարատև պետական ծրագիր

Ավանդական պատմագիտական մոտեցումը Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը հաճախ սահմանափակում է 1915–1923 թթ. ժամանակահատվածով կամ լավագույն դեպքում սկիզբ համարում 1894–1896 թթ. Համիդյան կոտորածները։ Սակայն այլընտրանքային և պատմահամեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակչության մի խմբի էթնիկ-մշակութային, ֆիզիկական և ինքնության լիակատար ջնջումը (դեէթնիկացումը) չի սահմանափակվում միայն մեկ քաղաքական վարչակարգով կամ կարճ ժամանակահատվածով։

1880–1938 թթ. 58-ամյա աղեղը բացահայտում է պետական մեկ միասնական քաղաքականության անընդհատություն, որն իրականացվել է Օսմանյան կայսրության սուլթանական, Երիտթուրքական և Թուրքիայի Հանրապետության քեմալական վարչակարգերի կողմից։

 I ՓՈՒԼ. 1880–1893 թթ. Տեղանվանական, մշակութային և ինստիտուցիոնալ ջնջում (Նախապատրաստական փուլ)

 Բնիկ հայերի դեմ ցեղասպանությունը  սկսվել է լեզվական, աշխարհագրական ու ինքնության քարտեզագրության փոփոխությամբ։

  1. «Հայաստան» տեղանվան արգելքը. 1880-ական թվականներից Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով պաշտոնական փաստաթղթերից, դասագրքերից և մամուլից համակարգված ձևով դուրս մղվեց «Հայաստան» (Ermenistan)

    աշխարհագրական տերմինը՝ փոխարինվելով «Քուրդիստան» , իսկ Հայկական լեռնաշխարհն ու փոքր Ասիան՝ «Անատոլիա» արհեստածին հասկացություններով։

  2. Աշխարհագրական օբյեկտների վերանվանումը. Հայկական լեռնաշխարհի պատմական տեղանունների, լեռների (օրինակ՝ Արարատի օտարոտի անվանակոչումը) և բնակավայրերի անունների փոփոխման սկիզբը, ինչը նպատակ ուներ հայերին զրկել իրենց բնօրրանի նկատմամբ պատմական հիշողությունից ու իրավունքից։

  3. Կրթական և մշակութային ճնշումներ. Հայկական դպրոցների, ազգային կառույցների, գրականության և պատմության ուսուցման խստագույն ցենզուրա։

 II ՓՈՒԼ. 1894–1914 թթ. Ֆիզիկական ոչնչացման առաջին ալիքները և փորձարկումները

  1. 1894–1896 թթ. Համիդյան կոտորածները. Ավելի քան 300,000 հայերի զանգվածային սպանությունները Սասունում, Զեյթունում, Վանոմ, Տրապիզոնում և այլուր։ Սա պետականորեն կազմակերպված և համաշխարհային հանրության կողմից արձանագրված առաջին լայնամասշտաբ փորձն էր՝ հայկական հարցը «հայերի բնաջնջմամբ» լուծելու համար։

  2. 1909 թ. Ադանայի կոտորածը. Երիտթուրքերի իշխանության գալուց հետո  Կիլիկիայում իրականացված ավելի քան 30,000 հայերի ջարդը ցույց տվեց, որ ռեժիմի փոփոխությունը (սուլթանատից սահմանադրականություն) չփոխեց պետության հայաջինջ  ռազմավարությունը։

 III ՓՈՒԼ. 1915–1923 թթ. Բուն Ցեղասպանությունը և հայրենազրկումը (Գագաթնակետ)

  • Ֆիզիկական բնաջնջում և տեղահանություն. Մեկուկես միլիոն հայերի սպանություն, մշակութային կոթողների, եկեղեցիների ու դպրոցների համատարած ավերում, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի ամբողջական հայրենազրկում։

  • Քեմալական փուլ (1919–1923 թթ.). Ցեղասպանական գործողությունների շարունակությունը Կիլիկիայում, Զմյուռնիայում (Իզմիր), Արևելյան Հայաստանի սահմանամերձ շրջաններում (Կարս, Ալեքսանդրապոլ)։

 IV ՓՈՒԼ. 1925–1938 թթ. Կրիպտոհայերի բռնի ուծացումը, Դերսիմի ջարդերը և ինքնության վերջնական լուծարման քայլերը

Այս փուլն ավանդական պատմագրության մեջ հաճախ դուրս է մնում «Հայերի դեմ իրականացված ցեղասպանություն» հասկացությունից, սակայն ըստ պատմական անընդհատության թեզի՝ հանդիսանում է նույն քաղաքականության քողարկված ակտը.

  1. Բռնի մահմեդականացում և ծպտյալ (կրիպտո) հայերի ձևավորում. 1915-ից հետո ողջ մնացած, որբացած կամ մահմեդականացված տասնյակ հազարավոր հայեր ապաստանեցին Դերսիմի անառիկ լեռներում՝ ապրելով ալևիական կամ քրդական ինքնության ծածկոցի տակ։

  2. 1925–1938 թթ. Դերսիմի իրադարձությունները. Թուրքիայի 

    Հանրապետության կողմից իրականացված ռազմական գործողությունները Դերսիմում ( որի բարձրակետն եղավ  1937–1938 թթ. Դերսիմի բնիկների կոտորածը) նպատակ ունեին վերջնականապես չեզոքացնելու ոչ թուրքական, ոչ սուննի տարրը։ Սա աննախադեպ հարված էր Դերսիմում ապաստանած կրիպտոհայերին, որոնք ենթարկվեցին նոր զանգվածային ջարդերի, տեղահանման և  բռնի ուծացման։

  3. Ազգային-պետական ծրագրի ավարտը. 1880-ականներին տեղանվան արգելումով սկսված գործընթացը 1938 թ. Դերսիմի հպատակեցմամբ ու ինքնությունների բնաջնջմամբ եզրափակվեց Փոքր Ասիայում ու Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում հայկական գործոնի ոչնչացման 58-ամյա ցիկլը։

Եզրակացություն. Ինչո՞ւ է անհրաժեշտ 1880–1938 թթ. ժամանակագրական ընդլայնումը

  • Վերպետական անընդհատություն. Այն ապացուցում է, որ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը պատահական կամ պատերազմական


    իրավիճակով պայմանավորված դրվագ չէր, այլ երեք տարբեր ՝ սուլթան, երիտթուրք, քեմալական 
    վարչակարգերի  կողմից հետևողականորեն իրագործված պետական հանցագործություն։

  • Մշակութային և ինքնության ցեղասպանության լիարժեք ընկալում. Ցեղասպանությունը ներառում է ոչ միայն ֆիզիկական սպանությունը, այլև հիշողության, լեզվի, տեղանունների ջնջումն ու ինքնության բռնի փոփոխությունը (կրիպտոհայերի ֆենոմենը)։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է