ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ.

 

   ( ԳՐԱԽՈՍԱԿԱՆ ՄԽԻԹԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ                                ՀՈԴՎԱԾԻ ՇՈՒՐՋ)

Մխիթար Հարությունյանի  ,, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՓԱՍՏՈՒՄ,, հոդվածը կարևոր և այժմեական փորձ է՝ հայոց պատմության դասերի միջոցով վերլուծելու Ապշերոնյան ռեժիմի կողմից 1918թ. Հայաստանի Հանրապետությունից պատմական տարածքը բռնազավթելու համար պարտադրված ,,Արձախյան հիմնախնդիր,, եզրույթի  շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները։ Հեղինակի հիմնական մտահոգությունը, անշուշտ, հայրենասիրական է. ցույց տալ, որ ՀՀ-ի մայր տարածքից Արձախ նահանգի բռնազավթումը, որը ձևակերպվել է այն արդարցնող  ,,օտար տերության հովանու տակ անցնելը,,  պատմականորեն հանգեցրել է դրանց քաղաքական ու էթնիկ կորստին։

Այդուհանդերձ, պատմագիտական և ռազմավարական վերլուծության տեսանկյունից անհրաժեշտ է ավելի խորքային դիտարկել այն մեխանիզմները, թե ինչու՞  և ի՞նչ պայմաններում են տեղի ունեցել այդ անջատումները։

1. Բուֆերային տարածքների ռազմավարությունը հայոց պետականության համակարգում

Հեղինակը Փոքր Հայքի, Ծոփքի, Տարոնի կամ Վասպուրականի օրինակներով ցույց է տալիս կենտրոնաձիգ պետության թուլացման հետևանքները։ Սակայն պատմական իրադարձությունների միանշանակ մեկնաբանությունը բաց է թողնում կարևորագույն մի հանգամանք՝ ռազմավարական  միջանկյալ/բարձիկային գոտիների ( բուֆեր-ների) ստեղծման անհրաժեշտությունը։

  • Փոքր Հայքի և Ծոփքի պարագան. Ք.ա. 3-2-րդ դարերում Մեծ Հայքից որոշ երկրամասերի առանձնացումը հաճախ պայմանավորված էր ոչ թե լոկ «դավաճանությամբ» , այլ աշխարհակալ  Սելևկյանների և  Հռոմեական  կայ-սրությունների

  • հարվածներն իրենց վրա վերցնող միջանկյալ  գոտիների միավորներ ձևավորելու անհրաժեշտությամբ։ Դրանք հնարավորություն էին տալիս Մեծ Հայքի կենտրոնական հատվածներին ժամանակ շահել, հարձակվող կողմին ներկայացնել իբրև ագրեսոր և հարձակման ենթարկվածին օգնելու դաշնային պարտավորությամբ վերախմբավորել ուժերը և հակահարված հասցնել։

  • Տիգրան Մեծի և Ծոփքի օրինակը.  Տիգրան Բ Մեծի կոմղից  Ծոփքի վերամիավորումը  լոկ տարածքային ամբողջականացում չէր: Ծոփքի միացումով ստեղծվեց նոր ռազմավարական միջանկյալ  գոտիներ՝ Կոմմագե-նեն և Ասորիքի հյուսիսային հատվածը, ինչը Հռոմեական կայսրության անմիջական առաջխաղացումը հեռացրեց հայոց բուն տարածքներից։

Այս տեսանկյունից, Մեծ Հայքի 10-րդ նահանգի ՝ Արձախի գոյությունը որպես ինքնօրինակ քաղաքական-ռազմական միավոր (լինի դա Արձախի թագավորություն-ների,  թե Արձախի Հանրապետություն) պատմականորեն կատարել է հենց արևելյան վահանի և միջանկյալ  գոտու դերը, որն իր վրա է վերցրել Կասպից ծովից և Ատրպատականից եկող հորդաների առաջին հարվածները՝ պաշտպանելով  Արարատյան դաշտն ու հայոց պետականության կորիզը։

2. Արձախի ճակատագիրը և անվտանգության հրամայականը

Համամիտ լինելով հեղինակի այն հիմնարար թեզին, որ Արձախը չի կարող երկարատև գոյություն ունենալ հայկական միասնական անվտանգային համակարգից դուրս, պետք է ընդգծել, որ դրա լուծումը միայն վարչական կարգավիճակը չէ, այլ ռազմական պատրաստվածությունն ու հավաքական կամքը։

Ինչպես ցույց տվեցին վերջին պատմական իրադարձությունները, թղթային պայմանագրերն ու օտարի «հովանավորչությունը» փլուզվում են այն պահին, երբ բացակայում է սեփական ուժերով դիմադրելու և հակահարված տալու կարողությունը։

3. Հաղթանակի և հարատևման բանաձևը. Հայ մեծերի պատգամը

Հոդվածագրի եզրափակիչ կոչը՝ «Զինվենք, մարզվենք, պատրաստվենք... որում հաղթելը մեզ համար ապրելու իրավունքի հարց է», պատմականորեն ամենաճշգրիտ ու անհերքելի եզրահանգումն է։ Այս գաղափարը դարեր շարունակ եղել է հայոց ռազմական մտքի ու հավատամքի հիմքը։

Ինչպես նշում էր հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանը.

«21-րդ դարը մերն է լինելու։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, քան հզորանալը, քանի որ թույլին պատմությունը չի ներում»։

Այս միտքը լրացնում է զորավար Գարեգին Նժդեհի հայտնի պատգամը, որն այսօր առավել քան արդիական է.

«Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև՝ հաղթական հայրենիք չի ունենա։ Ուժն է ծնում իրավունք»։

Իսկ հայոց ռազմական արվեստի ու ինքնապաշտպանության կարևորության մասին դեռևս 5-րդ դարում Պատմահայր Մովսես Խորենացին հիշեցնում էր մեր արմատների ու ոգու մասին.

«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ, ...սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել»։

Եզրակացություն. Մխիթար Հարությունյանի անդրադարձը կարևոր ազդակ է մեր պատմական հիշողությունը թարմացնելու համար։ Սակայն պատմության դասերը մեզ սովորեցնում են ոչ միայն խուսափել անցյալի սխալներից ,, այլև ճիշտ գնահատել ռազմավարական խորությունն ու բուֆերային տարածքների նշանակությունը։ Այսօր հայոց պետականության և Արձախի հարցի միակ երաշխավորը մեր սեփական բանակն է, կազմակերպվածությունը և հավաքական ուժը։

Խելքի գալ՝ նշանակում է դասեր քաղել, զինվել և կերտել հզոր ու անպարտելի պետություն։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է