Ինչպե՞ս է պաշտպանվում խաղաղությունը

 

 
I. Բաքվի ռեժիմի հայտարարությունը

Ինչպես հաղորդում է Report-ը,Բաքվում կայացած Ապշերոնյան II միջազգային ներդրումային համաժողովում (AIIF 2026) Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Ա. Գուլիևը հայտարարել է, որ Արձախի Հանրապետությունից զավթված շուրջ 13,6 հազար քառ. կմ նախատեսվում է կառուցել 12 քաղաք, 11 ավան և շուրջ 900 գյուղ՝ մոտ 1,1 միլիոն  բնակչությամբ։ 

II. Համապատասխան եզրակացություններ

Բաքվի պաշտոնական ներկայացուցչի այս հայտարարությունը և դրանում թվարկված մասշտաբային ցուցանիշները թույլ են տալիս անել հետևյալ հիմնական հետևությունները.

  1. Ռազմավարական և ժողովրդագրական հավակնություններ. 1,1 միլիոն բնակչության թիրախավորումը և 13,6 հազար քառակուսի կիլոմետր


    տարածքի համակարգված ինտեգրումը վկայում են այդ տարածքները Բաքվի ռեժիմի կողմից երկարաժամկետ, անդառնալի և հիմնովին յուրացնելու ծրագրերի մասին: Սա  տարածաշրջանի ժողովրդագրական և տնտեսական պատկերը 
     փոխելու անթաքույց նպատակ է:

  2. «Արևելյան Զանգեզուր» տերմինաբանության քաղաքական կիրառումը. Այս ձևակերպման պաշտոնական և հետևողական շրջանա-ռումը ցույց է տալիս, որ Ապշերոնի ֆաշիստական ռեժիմը շարունակում է աշխարհաքաղաքական և տեղանունային փոփոխությունների պարտա-դըրման քաղաքականությունը, որն ուղղված է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և հարակից անվտանգային միջավայրի նկատմամբ երկարաժամկետ հավակնությունների քողարկմանը կամ հիմնավորմանը։

  3. Տնտեսական և ենթակառուցվածքային կտրվածք. Շեշտադրումը վերականգնվող էներգիայի, ժամանակակից տրանսպորտային հանգույցների և տնտեսական կենտրոնների ստեղծման վրա նպատակ ունի միջազգային ներդրողների և գործընկերների աչքում այդ տարածքներին հաղորդել ինքնաբավ և արդիականացված գոտիների կարգավիճակ՝ ամրապնդելով պետության վերահսկողությունը փաստացի գետնի վրա։

  4. Անվտանգային մարտահրավերներ ՀՀ-ի համար. Նման ծավալուն միլիտարիստական-քաղաքաշինական և տնտեսական ծրագրերի ֆոնին, Բաքվի կողմից հնչող հռետորաբանությունը հաճախ ուղեկցվում է ուժի սպառնալիքներով, ինչը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրումն ու ռազմական ճնշումը զուգահեռաբար գործող գործիքներ են նրանց տարածաշրջանային քաղաքականության մեջ:

III.  Ինչպե՞ս է պաշտպանվում իրական խաղաղությունը

Վերոնշյալ փաստերն ու Բաքվի ռազմավարական քայլերը ակնհայտ են դարձնում, որ տարածաշրջանում ընթանում է ուժային դիրքերի ամրապնդման լուրջ գործընթաց։ Այս համատեքստում միջազգային հարաբերությունների պատմությունն ու ռազմավարական միտքը հստակ ապացուցում են, որ խաղաղությունը հնարավոր է պաշտպանել միայն մարտունակ բանակով և արժանապատիվ, ուժի վրա հենված դիվանագիտությամբ։

1. «Si vis pacem, para bellum» (Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի)

  • Զսպման քաղաքականություն . Միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսությունը հաստատում է, որ չկա որևէ վերպետական ատյան, որը կարող է երաշխավորել պետության անվտանգությունը, եթե տվյալ պետությունն ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանվել։ Ռազմական բարձր պատրաստվածությունն ու ժամանակակից զինատեսակները ոչ թե պատերազմ հրահրելու, այլ հակառակորդի հնարավոր հարձակումը զսպե-լու  առաջնային գործիքն են։ Երբ հնարավոր հարձակման գինը հակառակորդի համար դառնում է անհամաչափ բարձր, հարձակման հավանականությունը նվազում է։

  • Պատմական փորձ. Շվեյցարիան կամ Ֆինլանդիան տարիներ շարունակ վարել են չեզոքության կամ խաղաղության քաղաքականություն, սակայն դա արել են ոչ թե զինաթափվելով, այլ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը, պահեստազորային համակարգերն ու հզոր ռազմական ենթակառուցվածքները պահպանելով։

2. Դիվանագիտության և ռազմական ուժի անբաժանելիությունը

  • Արժանապատիվ դիվանագիտության հենարանը. Դիվանագիտությունը չի գործում վակուումում. բանակցային սեղանի շուրջ դիվանագետի խոսքի կշիռն ու ազդեցությունը մեծապես կախված են նրանից, թե ինչ իրական զսպման միջոցներ ունի պետությունը գետնի վրա։ Առանց ռազմական և տնտեսական հենքի դիվանագիտությունը վերածվում է միակողմանի զիջումների կառավարման։

  • Ուժերի անհամաչափության վտանգը. Երբ հարևան պետությունը ներդնում է հսկայական ռեսուրսներ (ինչպես ցույց են տալիս AIIF 2026 համաժողովում հնչած ցուցանիշները)՝ իր ռազմատնտեսական և ժողովրդագրական առավելությունն ամրապնդելու համար, միակողմանի խաղաղասիրական հայտարարությունները կամ միջազգային իրավունքի վրա հույս դնելը ստեղծում են ուժի վակուում։ Միջազգային հարաբերություններում ուժի վակուումը միշտ լրացվում է նոր ճնշումներով կամ էսկալացիայով։

3. Կայուն խաղաղության նախապայմանները

Իսկական և տևական խաղաղությունը ձևավորվում է բացառապես ռազմավարական հավասարակշռության  պայմաններում։ Սա ենթադրում է, որ խաղաղության ձգտումը պետք է ուղեկցվի.

  1. Պաշտպանական համակարգերի և ռազմական արդյունաբերության հետևողական զարգացմամբ։

  2. Խելամիտ, կանխատեսելի և արժանապատիվ արտաքին քաղաքականությամբ, որը հիմնված է սեփական ուժերի և իրական դաշնակցային կապերի վրա։

  3. Պետական մտածողության և հասարակական դիմադրողականության բարձրացմամբ։

Եզրակացություն. Հզոր պաշտպանությունն ու ճկուն, արժանապատիվ դիվանագիտությունը խաղաղության հակադրությունը չեն, այլ դրա պահպանման միակ հուսալի երաշխիքը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է