Բաքվի ռեժիմի քողարկված սպառնալիքներն ու հակազդող քայլերը
Տարածաշրջանում շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և ուժի սպառնալիքի կիրառումը լրջորեն վտանգում են Հայկական լեռնաշխարհի Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը։ Խաղաղության օրակարգը չի կարող հիմնվել միակողմանի զիջումների, լռության կամ հայկական կողմի հասցեին հնչող անհիմն նկրտումների անարձագանք մնալու վրա։
1. Ապշերոնյան վարչակարգի քողարկված սպառնալիքները. CICA-ի գագաթնաժողովի ուղերձները
Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի որդեգրած երկակի և վտանգավոր քաղաքականությունը։
Ալիևը, վերահաստատելով, որ ՀՀ-ի և Ապշերոնի ռեժիմի միջև «խաղաղությունը փխրուն է, բայց գոյություն ունի և պետք է պաշտպանվի», տողատակերում նրբորեն, բայց հստակ սպառնալիք է հղում Հայաստանի Հանրապետության հասցեին։
Հայտարարելով, թե պատերազմներն ու հակամարտությունները կշարունակվեն մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն իրականացնող մեխանիզմների ներդրումը՝ Բաքվի բռնապետը փաստացի լեգիտիմացնում է ուժի կիրառումը միջազգային իրավունքի սեփական մեկնաբանությունների ներքո։ Սա ակնհայտ ակնարկ է, որ Բաքուն պատրաստ է ցանկացած պահի խախտել «փխրուն խաղաղությունը» և դիմել նոր ագրեսիայի, եթե իր միակողմանի պահանջները չբավարարվեն։
Հատկանշական է նաև, որ CICA-ում Ապշերոնի ռեժիմի նախագահության ժամկետի երկարաձգումը մինչև 2028 թվականը Բաքվին տալիս է լրացուցիչ միջազգային հարթակ՝ սեփական ռազմաշունչ օրակարգն առաջ մղելու և տարածաշրջանային գործընթացները ճնշման տակ պահելու համար։
2. Արձախի հիմնախնդիրը, պատմամշակութային եղեռնն ու միջազգային պահանջատիրությունը
Տարածաշրջանային անվտանգության և արդարության հաստատման տեսանկյունից առանցքային է մնում Արձախի դեօկուպացիայի հարցը։ Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հրաժարվեց Արձախի հետ կապված որևէ ազգային օրակարգի քննարկումից, առաջնային է դառնում համազգային և միջազգային պահանջատիրական հաստատությունների դերը։
Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը հանդես է գալիս հստակ պահանջներով.
Բաքվի զավթիչ ուժերի դուրսբերում . Միջազգային հանրությունից պահանջվում է անհապաղ մշակել և ներդնել հստակ մեխանիզմներ՝ ապշերոնյան զավթիչների ուժերը Արձախի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս բերելու համար։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտություն. Պահանջվում է անհապաղ հետաքննություն սկսել Արձախի Հանրապետության մշակությաին
մայրաքաղաք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի շուրջ իրականացվող շինարարական աշխատանքների կապակցությամբ։ «Վերականգնման» քողի տակ իրականացվող այդ գործողությունները նպատակ ունեն ծածկելու սրբավայրի տեսանելիությունն ու աղավաղելու դրա հայկական ճարտարապետական ինքնությունը։
Միջազգային հանրության լռության, անտարբերության և դրանից բխող անկանխատեսելի հետևանքների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Բաքվի ռեժիմի վրա։
3. ՀՀ անվտանգային համակարգի ամրապնդման հրամայականները
Առկա սպառնալիքներին և Բաքվի ագրեսիվ նկրտումներին դիմակայելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի հետևողական և հաստատակամ քայլեր.
1. Բանակի արդիականացում և զինված ուժերի վերազինում
ՀՀ-ն իրավունք ունի և պարտավոր է քայլեր ձեռնարկել սեփական զինված ուժերը արդիականացնելու, ժամանակակից պաշտպանական համակարգերով համալրելու և բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Սա անհրաժեշտություն է երկրի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
2. Ռազմավարական գործընկերությունների ընդլայնում
Զսպման հավասարակշռված միջավայր ստեղծելու համար ՀՀ-ն հետևողականորեն պետք է խորացնի և զարգացնի երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները տարածաշրջանային և միջազգային այնպիսի դերակատարների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանըՙ Հունաստանը, Կիպրոսը և այլ երկրներ։ Այս դերակատարների շահերը համընկնում են Հայկական լեռնաշխարհի Հարավկովկասյան կայունու-թյան, ինքնիշխանության և ուժերի հավասարակշռության պահպանման հետ։
3. Հասցեական և սկզբունքային արձագանք սպառնալիքներին
Ցանկացած երկրի կողմից ուժի կիրառման սպառնալիք կամ խաղաղու-թյան տրամաբանության խեղաթյուրում պետք է արժանանա միջազ-գային դերակատարների հստակ, հասցեական գնահատականին։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանի կողմից պահանջվում է համարժեք, սկզբունքային և դիվանագիտորեն պինդ հակազդեցություն՝ թույլ չտալով ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումների պարտադրում։


Комментарии
Отправить комментарий