Արձախի բնիկ հայերի իրավունքների ոտնահարման քաղաքականությունը վերջ չունի՞
2026 թվականի հոկտեմբերի 14-16-ը Բաքվում անցկացված «Rebuild Garabagh – 2026» ցուցահանդեսը ներկայացվեց որպես վերակառուցման, զարգացման և «ազատագրված տարածքների» վերածննդի հարթակ։ Պաշտոնական հաղորդագրություններում շեշտվում են շինարարությունը, ներդրումները, ենթակառուցվածքները, մշակութային նախագծերը և պետական-մասնավոր համագործակցությունը։ Սակայն այս ամբողջ պատկերում մի հիմնարար հարց մնում է կադրից դուրս. ինչպե՞ս կարելի է խոսել վերականգնման մասին, երբ Մեծ Հայքի 10-րդ նահանգի բնիկ բնակչության իրավունքները մնում են անտեսված։
Արձախի բնիկ հայ բնակչության հարցը սոսկ հումանիտար թեմա չէ։ Դա իրավունքների
հարց է՝ ապրելու, վերադառնալու, սեփական տները և գույքը պահպանելու, սեփական մշակութային ու կրոնական ժառանգությունը վայելելու, ինքնությունն առանց վախի պահպանելու իրավունքների հարց։ Երբ տարածքի մասին խոսույթը կառուցվում է միայն շենքերի, ճանապարհների և նոր ներդրումների շուրջ, իսկ այնտեղից տեղահանված մարդկանց գոյությունն ու իրավունքները դուրս են թողնվում, ստեղծվում է խեղաթյուրված պատկեր. տարածքը ներկայացվում է առանց իր բնիկ ժողովրդի։Ալիևյան կլանը կարողանում է իր զավթողական քաղաքականությունը քողարկել գեղեցիկ ցուցահանդեսներով, լուսանկարներով և «վերածննդի» խորհրդանիշներով։ Սակայն իրական վերականգնումը միայն կառուցված շինություններով չէ չափվում։ Այն
պետք է չափվի նախ և առաջ արդարությամբ։ Եթե Արձախի բնիկ հայությունը չի կարող անվտանգ, արժանապատիվ և միջազգային երաշխիքներով վերադառնալ, եթե նրա մշակութային հազարամյակների ներկայությունը վերաձևակերպվում կամ ջնջվում է, եթե նրա պատմական կապը հողին փոխարինվում է բացառապես հորինված քարոզչական պատմություններով, ապա խոսքը ոչ թե ամբողջական վերականգնման, այլ հիշողության և իրավունքների դուրսմղման մասին է։Հատկապես մտահոգիչ է, երբ Բաքվի զավթիչ բռնապետի ստեղծած ԶԼՄ-ները պաշտոնական խոսույթում Մեծ Հայքի 10-րդ նահանգի զավթումը ներկայացում են որպես «ազատագրում», իսկ նախորդ տասնամյակների բարդ հակամարտությունն ու այնտեղ ապրած բնիկ հայերի իրավական ու մարդկային ճակատագիրը ներկայացվում են միայն Իրանի Ատրպատական նահանգի անունը գողացած Բաքվի ռեժիմի հաղթական նարատիվի շրջանակում։ Նման լեզուն ոչ միայն քաղաքական է, այլ նաև խորապես ազդեցիկ միջազգային ընկալումների վրա։ Երբ Ապշերոնյան նավթովշլացած աշխարհը բավարարվում է ենթակառուցվածքային ցուցադրություններով և անտեսում է բռնի տեղահանված բնիկ հայերի իրավունքները, ակամա նպաստում է այն գաղափարի ամրապնդմանը, թե զավթված տարածքը կարելի է «վերակառուցել» նաև առանց այնտեղ հազարամյակներով ապրած ժողովրդի։Միջազգային հանրության պատասխանատվությունն այստեղ ակնհայտ է։ Եթե մարդու իրավունքները համընդհանուր արժեք են, ապա դրանք չեն կարող կախված լինել քաղաքական նպատակահարմարությունից։ Ապշերոնյան ռեժիմի կողմից զավթված Արձախի Հանրապետության բնիկ հայերի իրավունքները պետք է դիտարկվեն նույն սկզբունքներով, որոնցով աշխարհը պաշտպանում է բռնի տեղահանված, խտրականու-թյան ենթարկված պաղեստինցիների կամ մշակութային ջնջման վտանգի առաջ կանգնած ամերիկայն հնդկացիների իրավունքները։
Խոսքը գնում է առնվազն չորս հիմնարար պահանջների մասին՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ճանաչում, սեփականության և բնակության իրավունքների պաշտպանություն, մշակութային և կրոնական ժառանգության միջազգային մշտադիտարկում, ինչպես նաև հայատյացության և պատմական խեղաթյուրման դեմ հստակ արձագանք։Այս հարցը միայն «անցյալի վեճ» չէ։ Այն ներկայի իրավական և բարոյական խնդիր է։ Եթե բնիկ ժողովրդի բացակայության պայմաններում կազմակերպվող տնտեսական և ճարտարապետական միջոցառումները միջազգային հարթակներում ներկայացվում են որպես բնականոն առաջընթաց, ապա վտանգ կա, որ տեղահանումը, իրավունքների կորուստը և մշակութային ջնջումը աստիճանաբար կօրինականացվեն: Միթե՞ 1939 թվականի օգոստոսի 22-ին Օբերզալցբերգում Վերմախտի հրամանատարների առջև Ադոլֆ Հիտլերի ունեցած ելույթի «Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին» սղագրությունը դարձել է միջազգային հանրության համար ուղենիշ: ( https://marcuse.faculty.history.ucsb.edu/projects/germanhistory/essays/1939.08.22.Did_the_Armenian_Genocide_Inspire_Hitler.Lucas_Lombardo.source_extract.pdf)
Անհրաժեշտ է փոխել հարցադրումը։ Բաքվում անցկացվող նման միջոցառումների
վերաբերյալ միջազգային արձագանքը պետք է վերաբերի ոչ միայն շինարարական ծրագրերին, այլ առաջին հերթին՝ 2020-2023թթ. ինտերվենցիայի հետևանքով բռնի տեղահանված բնիկ արձախահայերի իրավունքներին։ Արձախի մասին ցանկացած
Վերականգնումը չի կարող լինել իրական, եթե այն կառուցվում է լռության վրա։ Իսկ արդար խաղաղությունը չի կարող կայանալ, եթե բնիկ արձախահայության իրավունքները զավթիչ Ալիևի և նրա դաշնակիցների կողմից դրվում է լուսանցքում։







Комментарии
Отправить комментарий