Դարավոր պատնեշը. Ո՞վ և ինչո՞ւ բնակեցրեց օտար ցեղերին Արցախի ու Սյունիքի արանքում


Արդյո՞ք պատահական էր 1923-ին Խորհրդային Ադրբեջանի կազմում «Կարմիր Քրդստանի» ստեղծումը Հայաստանի ու Արձախի արանքում: Իրականում այս աշխարհաղաքական ծրագրի արմատները հասնում են Սեֆյան շահերի ժամանակներ, երբ Արձախի էթնիկ դիմագիծը փոխելու համար գործի դրվեց կործանարար մի ռազմավարություն:
1. Ուշ միջնադարյան Արևելյան Հայաստանի աշխարհաքաղաքական պատկերը
16-րդ դարի սկզբին հայկական հողերը վերածվեցին երկու իսլամական հսկաների՝ Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության բախման թատերաբեմի: Արևելյան Հայաստանը, մասնավորապես Արձախն ու Սյունիքը, հայտնվեցին պարսկական ծայրահեղական ազդեցության գոտում: Սեֆյան շահերի համար այս ռազմավարական տարածաշրջանում սեփական իշխանությունն ամրապնդելու գլխավոր նախապայմանը մեկն էր՝ թուլացնել տեղի բնիկ քրիստոնյա հայությանը և աստիճանաբար փոխել երկրամասի էթնիկ դիմագիծը:
2. Շահ Իսմայիլ I և ղզլբաշական ցեղերի մուտքը Ղարաբաղ   
Պետության հիմնադիր Շահ Իսմայիլ I-ի (1501–1524 թթ.) օրոք սկիզբ դրվեց հայկական հողերի նպատակային թյուրքացմանը: Նրա հիմնական ռազմական հենարանը շիադավան թյուրքական ցեղերն էին՝ կարմիրգլուխները (ղզլբաշներ): Սա դարձավ Շահ Իսմայիլի յուրօրինակ «ականը», որի միջոցով միջնադարյան ժողովրդագրական տրանսֆորմացիան կանխորոշեց Արձախի (Ղարաբաղի) ապագան:
Շահ Իսմայիլը  Գանձակի (Արձախի) կուսակալությունը հանձնեց Ղաջար ցեղի առաջնորդներին: Նրանց հետ մեկտեղ Արձախի հարթավայրերում և սահմանամերձ գոտիներում հաստատվեցին Երեսուներկու (Օթուզիքի) և Կորյուն (Ջևանշիր) քոչվոր ցեղախմբերը: Սա հայկական լեռնային իշխանությունների աշխարհագրական ու տնտեսական շրջափակման առաջին համակարգված քայլն էր:
3. Շահ Աբաս I-ի ժողովրդագրական տրանսֆորմացիան ըստ Առաքել Դավրիժեցու
 Այս քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Շահ Աբաս I-ի օրոք (1587–1629 թթ.): 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին ականատեսի ճշգրտությամբ նկարագրում է, թե ինչպես պարսից արքունիքը հայաթափեց ամբողջ գավառներ՝ երկիրը վերածելով «անմարդաբնակ ու անշեն անապատի»: Դավրիժեցին հստակ ցույց է տալիս մեխանիզմը. հայերի հեռանալուց կամ թուլանալուց հետո, շահի հրամանով, հայկական ավատները բաշխվում էին մահմեդական խաներին ու սուլթաններին, որոնք իրենց հետ բերում էին իրենց ցեղակիցներին: Ծանր հարկերի ու կրոնական հալածանքների միջոցով հայերին ստիպում էին կա՛մ լքել Հայրենիքը, կա՛մ ձուլվել:
  
4. Սահմանային «Բուֆերների» ստեղծումը և Իրանի պատմական սխալը  
Հենց այս շրջանում, կրելով  Չալդըրանի ճակատամարտի դասերը, Սեֆյանները փոխեցին տակտիկան քրդերի հանդեպ: Նրանք սկսեցին Իրաքի սահմաններից ու Ատրպատականից քրդական ռազմաշունչ ցեղերին տեղափոխել և բնակեցնել Արձախի ու Սյունիքի արանքում (Լաչին, Քարվաճառ, Սյունիք նահանգի Բաղք և Կովսական գավառներում, ինչպես նաև Արձախի Հաբանդ գավառի մի մասում (այնպես որ ապշերոնյան զավթիչների դեմ հարյուրամյա  պատերազմի  1988-1994թթ. պատերազմական փուլից հետո Սանասար (ի պատիվ «Սասնա ծռեր» էպոսի հերոսի), ինչպես նաև  Որոտան (գետի անունով) կամ Քաշունիք վերանվանումները հնարովի պատմական հիմքից զուրկ վարչական թերուսության


վկայություններ են
:) 
):
Այստեղ է թաքնված Իրանի մեծ ռազմավարական բացթողումը. փոխանակ ուժեղացնելու տեղի հայկական իշխանություններին և օսմանցիների դեմ ստեղծելու հզոր, քրիստոնեական, բայց Պարսկաստանին հավատարիմ Արձախի պատնեշ, Շահ Իսմայիլն ու իր հետևորդները՝ կրոնական ֆանատիզմից դրդված, տարածաշրջանում բնակեցրին շիա թուրքալեզու և քուրդ ցեղեր: Դարեր անց՝ 1923 թ., բոլշևիկները նույնությամբ պատճենեցին այս ծրագիրը՝ ձևավորելով խորհրդային «Կարմիր Քրդստանը»:
5. Եզրակացություն. Ժամանակն է ուղղելու պատմական սխալները
 Սեֆյանների կողմից դարեր առաջ տեղադրված ժողովրդագրական «ականն» այսօր պայթել է ոչ միայն Արձախի բնիկ հայության , այլև իրանցիների ձեռքում: Այդ քաղաքականության հետևանքով այսօր Իրանի Իսլամական Հանրապե- տության հյուսիսային սահմաններին ձևավորվել է մի պետություն, որը բացա-հայտ սպառնալիք է պաշտոնական Թեհրանի տարածքային ամբողջականությանը:
  Թերևս, ժամանակն է, որ պաշտոնական Թեհրանն ուղղի պատմական մեծ սխալը: Մի կողմ թողնելով արդիականությունը կորցրած դավանական  պատնեշները՝ Իրանի համար կենսական անհրաժեշտություն է դառնում հզոր աջակցություն ցուցաբերել Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը՝ հանձին հայ ժողովրդի վերագտնելով իր իրական, կայուն և հուսալի դաշնակցին տարածաշրջանում:
    Պատմությունը ցույց է տալիս, որ անցյալի սխալների գիտակցումն է ծնում ապագայի ճիշտ դիվանագիտությունը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է