Հյուսիսային Արձախի Ազատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

 

     Ներածություն

Պատմական Մեծ Հայքի Գարդման գավառում՝ լեռնային բարձրադիր գոտում տեղակայված է հնամենի Ազատ (պատմական Սուլուք) գյուղի  Սուրբ Աստվածածին)(կամ Սուրբ Հովհաննես   17-րդ դարի եկեղեցին։
Կարծիք կա ,որ եկեղեցին կառուցվել է նախաքրիստոնեական սրբավայրի տեղում: 
Տեղագրական (լանդշաֆտային) դիտարկման արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ  նախաքրիստոնեական սրբավայրերը  գրեթե միշտ հիմնվում էին բարձունքներում, լեռնագագաթներին կամ բնական հատուկ էներգետիկ/տեսանելի գոտիներում: Եկեղեցու տեղադրությունը բարձրադիր լեռնային հատվածում համապատասխանում է նախաքրիստոնեական սրբատեղիների ընտրության տրամաբանությանը:
     
 Սուրբ Աստվածածին (Սուրբ Հովհաննես) կրկնակի անվանումը  վկայում է, որ  Սուրբ Սրբոց Երկնային և Երկրային Տիրուհի Անայիդայի սրբավայ-րը  քրիստոնեականի վերածելիս վերանվանվել է Սուրբ Աստվածածին, իսկ Սուրբ Դից Վահագնի կամ Սուրբ Դից Միհրի պաշտամունքային գոտին  փոխարինվել է Սուրբ Հովհաննես անունով :

  Չնայած ժամանակի ընթացքում և երկրաշարժերի հետևանքով կրած ավերածություններին (մասնավորապես՝ հարավային պատի և կամարների փլուզմանը), կառույցի պահպանված մույթերն ու սրբատաշ սալաքարերն առանձնահատկություն են ներկայացնում միջնադարյան հայկական ճարտարապետության և քանդակարվեստի ուսումնասիրության համար։    

Ճարտարապետական ​​և հարդարման առանձնահատկությունները

Տաճարի քարածածկը և դեկորատիվ տարրերը արտացոլում են տեղական ճարտարապետական ​​դպրոցի տեխնիկական և գեղագիտական ​​մակարդակը։ Ուսումնասիրվող հիմնական տարրերն են.

1. Վարպետի ձեռքի դրոշմը՞          

Շարվածքի սրբատաշ սալաքարերից մեկի վրա առկա է մարդու բաց ափի (հինգ մատների) խորաքանդակը։ Միջնադարյան հայկական շինարարական պրակտիկայում այսպիսի նշանները հաճախ հանդես են եկել որպես շինարար-վարպետների յուրօրինակ ստորագրություն կամ նույնականացման նշան, ինչպես նաև կրել են պաշտպանական-խորհրդանշական բնույթ։Չի կարելի բացառել, որ այն Արձախի հինգ իշխանությունների զինանշանի պատկերն է: Բաց ափի պատկերումը որպես պահապան նշան կամ չարխափան հմայիլ ունի նախաքրիստոնեական խոր արմատներ (համեմատելի է հնագույն «Աստծո Աջ» կամ պաշտպանիչ թալիսմանների գաղափարի հետ): Քրիստոնեական շրջանում այն ոճափոխվել է, սակայն դրա ներկայությունը քարի վրա կարող է վկայել տեղի հնագույն պաշտամունքային ավանդույթի մասին:

2. Տիեզերական 8-աթև արևային վարդյակ

Կարմրավուն տուֆի մակերեսին փորագրված է երկրաչափական խիստ համաչափությամբ աչքի ընկնող արևային վարդյակ։ Կենտրոնական հատվածի 8 սեգմենտներից ճառագող 8 մեծ ծաղկաթերթերը շրջափակված են հանգույցանման զարդանախ2-ով, ինչը բնորոշ է հայկական ճարտարապետության մեջ տիեզերական հավերժության և շրջապտույտի խորհրդանշական համակարգին։
  
Թեև 8-աթև վարդյակը լայնորեն կիրառվել է քրիստոնեական շրջանի հայկական արվեստում, դրա արմատները հասնում են ուրարտական և ավելի վաղ՝ արևապաշտության ժամանակաշրջան: Արևի, տիեզերական պտույտի և հավերժության այս խորհրդանշանը հաճախ պահպանվել է սրբավայրերի քանդակներում՝ որպես սրբազան տարածքի անընդհատության նշան:

3. Մարդակերպ ֆիգուր 

Քարերից մեկի վրա պատկերված է մարդակերպ ֆիգուր՝ լայն բացված ձեռքերով և երկարափեշ հանդերձով։ Արվեստագիտական ​​տեսանկյունից այս կերպարը կարող է դիտարկվել իբրև աղոթողի  դիրքով հավատավորի քանդակային մարմնավորում։                 

4. Կենաց ծառի հորինվածքով խաչ

Հենասյան անկյունաքարին ներգծված է խաչաձև հորինվածք, որի ստորին հատվածից բխում են բուսական ոճավորված, գալարուն ճյուղեր։ Այս մոտեցումը համապատասխանում է հայկական խաչքարային արվեստի «Կենաց ծառ» կամ ծաղկած խաչի հայեցակարգին, որտեղ քրիստոնեական խաչը համադրվում է հարության և հավերժական կյանքի գաղափարի հետ։

5. Ժապավենահյուս զարդարանքներ և խոյակներ  

Սյուների խոյակներն ու քիվերը մշակված են եռանիստ խորը փորվածքի տեխնիկայով կատարված անընդհատ ժապավենահյուսերով և կրկնակի կամարիկների համակարգով
։ Քարի մշակման այս եղանակը ստեղծում է լույսի և ստվերի խաղի էֆեկտ՝ հաղորդելով կառույցին գեղարվեստական ​​ավարտունություն։

              Եզրակացություն

Ազատ (Սուլուք) գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին Գարդման գավառի միջնադարյան շինարարական և քանդակագործական արվեստի արժեքավոր նմուշներից է։ Նրա ճարտարապետական ​​մանրամասներն ու դեկորատիվ հորինվածքները կարևոր աղբյուր են հանդիսանում 

 տարածաշրջանի պատմական անցյալի, քարտաշական ավանդույթների և մշակութային ժառանգության համակողմանի ուսումնասիրության համար։
  Քննարկման թեմա, է այն, որ              
եկեղեցու պատերի շարվածքում կան քարեր, որոնք իրենց հղկման աստիճանով, փորագրության ոճով և նյութով (օրինակ՝ կարմրավուն տուֆը տեղական այլ քարերի համադրությամբ) տարբերվում են հիմնական կառույցից: Դրանից կարող ենք եզրակացնել, որ  ավելի հին՝ նախկինում գոյություն ունեցած կառույցի քարերը վերօգտագործվել են  եկեղեցին կառուցելիս:


  

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է