Խոյը արժեհամակարգի հարգված խորհրդանի՞շ
Հայկական լեռնաշխարհի Հարավկովկասյան մշակութային տարածքում խոյաձև քարե քանդակները վաղուց գրավել են հայ և օտար հետա-զոտողների ուշադրությունը։ Պաշտո-նական հնագիտությունն ու պատմագ-րությունը, որպես կանոն, խոյի քանդակ-ները դիտարկում են իբրև տապանա-քարային հուշարձաններ։ Այս մոտեցումը պայմանավորվում է նրանով, որ նմանատիպ բազմաթիվ օրինակներ հայտնաբերվել են գերեզմանոցային միջավայրում, հաճախ՝ խաչերով, արձանագրություններով և հիշատակի այլ նշաններով։ Այսպիսով, ակադեմիական շրջանակներում խոյը սովորաբար ներկայացվում է որպես հուշարձանային-թաղման մշակույթի մաս։
Միաժամանակ, պաշտոնական վարկածի շրջանակում խոյաձև քանդակները շատ հաճախ, գրեթե մեխանիկորեն, կապվում են1406-1502 թթ. «սև և սպիտակ խոյերի» ցեղախմբերի նվաճողական գործունեության հետ։ Սակայն այստեղ հարցը բաց է մնում. ինչո՞ւ է նույն խորհրդանիշը այսքան միագիծ ձևով կապվում հատկապես այդ միջավայրի հետ, երբ խոյը հայոց մշակութային պատկերացումների մեջ կարող էր ունենալ շատ ավելի լայն՝ ռազմական, պաշտամունքային, տոհմական և արժանապատվության հետ կապված նշանակություն։ Այստեղ արդեն հարկ է զգուշանալ այնպիսի բացատրություններից, որոնք հետագայում ձևավորված պատմական սխեմաները մեխանիկորեն տարածում են բոլոր քարե խոյերի վրա։
Այդ ավելի լայն խորհրդանշական դաշտի մասին մտածելու տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ Ավարայրի մեծ հերոս Վարդան Մամիկոնյանի սաղավարտի վրա պատկերված էր հենց խոյի գլուխը։ Անկախ նրանից, թե այդ պատկերի
մեկնաբանությունը որքանով է մանրամասն ուսումնասիրված, ինքնին այդ հանգամանքը ցույց է տալիս, որ խոյը հայոց աշխարհում կարող էր լինել ոչ միայն գերեզմանային, այլև ռազմական պատվի, ուժի, արիության և զինվորական արժեհամակար-գի հարգված խորհրդանիշ։ ՈՒստի բնական է հարցնել՝ արդյո՞ք բոլոր խոյաձև քարե քանդակները կարելի է նույնքան հեշտությամբ դասել միայն տապանաքարային խմբի մեջ։
Մեր ուշադրության կենտրոնում գտնվող խոյաձև քանդակի դեպքում հարցն առավել հետաքրքիր է դառնում։ Խոսքը Խալդաղջի գյուղում գտնվող քանդակի մասին է։ Այստեղ կարևոր է շեշտել, որ գյուղանվան Հալդաղջի տարբերակը, մեր դիտարկմամբ, ավելի ճշգրիտ է, քան ավելի ուշ շրջաններում տարածված Ղալթաղխչի ձևը, որը սովորաբար մեկնաբանվում է «թամբագործության» իմաստային դաշտում։ Մինչդեռ մեր բերած տեսակետի համաձայն՝ այս անվանումը կապված է Սուրբ Դից Հալդիի անվան հետ և կարող է պահպանած լինել շատ ավելի հին սրբազան հիշողություն։
Տեղական պատմական հիշողության համաձայն՝ 1902 թվականին կառուցված եկեղեցուց մոտ 150-200 մետր հարավ-արևելք ժամանակին եղել է միհյան, որը հետագայում հիմնահատակ ավերվել է նվաճողների կողմից։ Այս տվյալը, թեև դեռ հրապարակված հնագիտական եզրակացությամբ չի ամրագրվել, այնուամենայնիվ կարևոր է որպես տարածքի հնարավոր հին սրբավայրային բնույթի մասին հուշող հանգամանք։ Հենց նման դեպքերում բանավոր պատմական հիշողությունը կարող է ծառայել որպես հետագա դաշտային հետազոտության ուղենիշ։
Առանձին ուշադրության է արժանի Հալդաղջիի խոյաձև քանդակի պատմությունը։ Տեղացիների հիշողությամբ՝ այն գյուղ է բերվել 1930-ական թթ.՝ սայլով գյուղացիների կողմից, սակայն այսօր արդեն ոչ ոք հստակ չի հիշում, թե կոնկրետ որ ուղղությունից կամ որ տեղանքից է տեղափոխվել։ Սա նշանակում է, որ քանդակի ներկայիս վայրը պարտադիր չէ, որ լինի դրա նախնական տեղադրության վայրը, և հետևաբար ներկայիս միջավայրը ինքնին դեռ չի կարող վերջնականորեն որոշել դրա գործառույթը։
Խոյաձև քանդակի վերաբերյալ մեր կողմից ավելի վաղ մեջբերված դիտարկումը ևս պետք է վերականգնել ամբողջականությամբ։ Ըստ այդ տեղեկության՝ տեղում կատարված դաշտային ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է, որ քանդակը պատկանում է շատ հին ժամանակների՝ մ.թ.ա. 1699թթ շերտի, և այս տեսակետը ներկայացվել է ուֆոլոգ Ռուբեն Գրիգորյանի և երեք հետազոտողներից բաղկացած խմբի կողմից։ Այս գնահատականը առայժմ հետազոտական խմբի տեսակետն է, և կարիք ունի համընդհանուր ընդունված ակադեմիական եզրակացության։ Բայց նույնքան ճիշտ կլինի չանտեսել այն միայն այն պատճառով, որ այն դուրս է ներկայում գերիշխող ակադեմիական բացատրությունների շրջանակից։
Այսպիսով, խնդիրը հետևյալն է.
- Մի կողմից՝ կա պաշտոնական հնագիտության տարածված դասակարգումը, ըստ որի խոյաձև քարե քանդակները հիմնականում գերեզմանաքարային հուշարձաններ են։-Մյուս կողմից՝ կա կոնկրետ Հալդաղջիի խոյը, որի շուրջ առկա են տեղական հիշողություն, տեղանվանական հնաշերտ բացատրություն, հնարավոր միհյանի մասին վկայություն, տեղափոխված լինելու հանգամանք և այլընտրանքային թվագրում։
Այս բոլոր շերտերը միասին ստիպում են հարցին մոտենալ զգույշ և բազմակողմանի։
Հետևաբար, մեր նպատակը չպետք է լինի ընթերցողին պարտադրել վերջնական դատողություն։ Ավելի ճիշտ է փաստերը, վարկածներն ու մեկնաբանությունները դնել մեկ հարթության վրա՝ հստակ նշելով, թե ո՞րն է պաշտոնական գիտության տեսակետը, ո՞րն է տեղական հիշողությունը, և ո՞րն է այլընտրանքային հետազոտական մոտեցումը։
Գնահատականը թողնենք ընթերցողին։
Комментарии
Отправить комментарий