Ազգի կենարար արմատը
Մարդիկ դեռևս աղոտ պատկերացում ունեն Համայնքի իրական էության մասին։ Նախ և առաջ մարդիկ պիտի համաձայնեն բրիտանացի պատմա-բան Առնոլդ Թոյնբի այն մտքի հետ, թե քաղաքակրթությունները վախ-ճանվում են ինքնասպանությամբ՝ երբ կորցնում են իրենց ստեղծագործող փոքրամասնության և համայնքային համերաշխության ոգին ։
Համայնքը հայ ազգի գոյության անբաժանելի մասն է։ Այն հենված է մարդկային ամուր սոցիալական կապերի վրա և, ինչպես աղբյուրի
կենարար ջուրը, սնուցում է ազգի հզոր ու առողջ ծառը։ Համայնքը մարդկանց իրար միացնող կենդանի օղակ է ամբող-ջական Հայրենիքի ամենատարբեր անկյուններում՝ գյուղերում, ավաններում, քաղաքներում և անգամ հեռավոր տիեզերական տարածություններում, որտեղ մեր հոգիներն առանց նախապայմանների հանդիպում են միմյանց։
Պատահական չէ, որ դեռևս հին աշխարհի մեծագույն մտածողներից
Արիստոտելը բանաձևել է. «Մարդն իր բնույթով հան-րային էակ է, իսկ համայնքը ստեղծվում է ոչ միայն սոսկ ապրելու, այլև արժանապատիվ ու բարոյական կյանքով ապրելու համար»։Այս միտքը լավագույնս բացահայտում է համայնքի բուն առաքելությունը․ այն իրոք որ մարդկանց պարզունակ հավաքականություն չէ, այլ արժանապատիվ գոյության միջավայր։
Բաքվի ռասիստական բռնապետության ագրեսիայի հետևանքով տուն ու տեղ կորցրած արձախցիները, զրկված լինելով Երևանյան իշխանությունների հոգատար վերաբեր-մունքից, հենց համայնքի միջոցով կարող են կերտել Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը,իբրև իրականություն՝ հյուսելով միաձուլված նորմեր, մշակույթ, ազգային ու նախահայրերի հավատք, արժեհամակարգ և սովորույթներ, որոնք կամրապնդեն մեր ազգային ինքնության հիմքերը։ Արձախահայության շահերի պաշտպան Արևմտյան Հայաստանի հանրապետության դրոշի ներքո միավորվելով Արձախցիների կուռ Համայնքի մեջ՝ մենք ազգովի ուժ կստանանք ու կպարգևենք մեր միասնա-կան Հայրենիքին հարատևելու հնարավորություն՝ մեր մասնագիտական, ընտանեկան ու ընկերային դերերում։
Ի՞նչն է ավելի արժեքավոր, քան այն հարաբերությունները, որոնք դառնում են ընտանիքի, ընկերության,հզոր բանակի և արդար ու օրինապահ պետության հիմքը՝ անկախ սոցիալական կարգավիճակից և տեղագրական պատկանելու-թյունից։ Այս օրինաչափությունը դարեր առաջ գիտականորեն հիմնավորել է 14-րդ դարի նշանավոր պատմիչ և սոցիոլոգիայի նախահայր Իբն Խալդունը՝ նշելով. «Հանրության ուժն ու պետականության հիմքը կայանում են խմբային համերաշխության և միմյանց հանդեպ անվերապահ նվիրվածության մեջ։ Երբ թուլանում է համայնքային կապը, թուլանում է նաև ազգի դիմադրողականությունը»։Պայքարի և ազատագրման գրավականը
Անշուշտ, համայնքները կարող են լինել մեծ ու բազմաբնույթ՝ ազգային և անգամ միջազգային։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, երբ իշխանության որոշ օղակների կողմից խրախուսվում է արձախաֆոբիան, համայնքի գաղափարի իրագործմամբ մենք կարող ենք վառ պահել ու սնուցել Արձախն ապշերոնյան սարանչա-զավթիչներից ազատագրելու մեր սրբազան նպատակը։ Ինչպես հին հռոմեական պատմիչ Տակիտոսն էր վկայում. «Ազգի իսկական ամրոցը ոչ թե քարե պարիսպներն են, այլ նրա քաղաքացիների միասնական ոգին ու փոխադարձ հավատարմությունը»։
Հոգևոր շեմ և պատմական պատգամ
Եվ երբ համախմբվում ենք՝ բազմապատկելու մեր հոգևոր ուժը, ինչպես Սրբավայրեր գնացող ուխտավորները, համայնքը վերաճում է ազգային մի
սրբազան շեմի, որտեղ մեր սրտերը զրուցում են միմյանց հետ՝ դասեր քաղելով անցյալից, հոգևոր կատարելագործմամբ կերտելով ներկան ու պայծառ հույսերով լցնելով ապագան։ 5-րդ դարի պատմիչ Եղիշեն այս ճշմարտությունը ամփոփել է անմահ բանաձևով. «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը»։ Իսկ պատմահայր Մովսես Խորենացին մեզ պատգամել է, որ չկա ազգի հարատևություն՝ առանց միաբանության ու ընդհանուր հիշողության։ Այսպիսով, սիրելի՛ բարեկամներ, հավատարիմ մնալով համայնքի գաղափարին, կլանենք ժամանակի այդ հզոր ճառագայթները և կառուցենք հայոց միասնական աշխարհի ծառը՝ իմաստնության ու համերաշխության այն այգին, որտեղ յուրաքանչյուրի հայացքն ու ժպիտը կդառնան բարեկամության և սրտի կապերի կերտող դեսպաններ։
Հարգարժա՛ն արձախցիներ, եկեք միասնական ջանքերով համայնքը դարձնենք մեր կիզակետը, մեր ուժն ու մեր առօրյա կյանքի առաջնային նպատակը, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել մեր մեծագույն տեսլականը՝ Հայկ Նահապետի հինգ ծովերն ընդգրկող աշխարհակալ տերության ամբողջականության վերականգնումը։






Комментарии
Отправить комментарий