Հայրենիքի պաշտպանների հերոսությունը

 

Այսօր այն չարաբաստիկ օրն է,
երբ ապշերոնյան զավթիչները Արձախի Հանրապետության սահմանները քաջաբար պաշտպանող հայ զինվորների դիմադրությունը կոտրելու համար կիրառեցին սպիտակ ֆոսֆորի մեծաքանակ՝ շուրջ 100 կգ արտանետում ինքնաթիռներից։  Մեծ Հայքի 10-րդ նահանգի՝ Արձախի սահմանները անառաիկ պահելու համար զենքը ձեռքներին, սպիտակ ֆոսֆորի դիվային կրակի մեջ մինչև վերջին շունչը պաշտպանում էին հայ ժամկետայիններն ու աշխարհազորայինները՝ կասեցնելով  ապշերոնյան ռազմական բլոկի ավելի քան 350-հազարանոց զորքի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք։

Ապշերոնյան զավթիչների կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառումը հայ ինքնապաշտպանական ուժերի դեմ, միայն բարոյական սահմանների խախտում չէր, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում և ռազմական հանցագործություն։

  • Ժնևի 1980թ. «Որոշակի սովորական զենքերի կիրառման արգելման մասին» կոնվենցիայի III Արձանագրությունը (Protocol III) հստակ արգելում է հրկիզող զինամթերքի կիրառումը բնակավայրերի, քաղաքացիական անձանց և անտառածածկ տարածքների մոտ, քանի որ այն առաջացնում է անխտիր խոցում և էկոլոգիական աղետ:

  • 1977թ. Ժնևի Լրացուցիչ Արձանագրություն I-ի 35-րդ հոդվածը արգելում է պատերազմավարության այնպիսի միջոցներն ու մեթոդները, որոնք պատճառում են անհարկի տառապանքներ ու ավելորդ վնասվածքներ։

  • Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Rome Statute) 8-րդ հոդվածի 2-րդ մասը անհարկի տառապանք պատճառող ու անխտիր խոցող զինատեսակների կիրառումը որակում է որպես դատապարտելի ռազմական հանցագործություն։

Միջազգային արձանագրումները և փաստերը

Ապշերոնյան  զինուժի կողմից քիմիական տարրեր պարունակող հրկիզող զինամթերքի կիրառումը փաստագրվել է մի շարք միջազգային հեղինակավոր աղբյուրների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

  • Human Rights Watch (HRW) և Amnesty International կազմակերպություններն իրենց զեկույցներում արձանագրել են լայնածավալ անտառային հրդեհները և քաղաքացիական ու ռազմական անձանց ստացած ծանր, այրող վնասվածքները, որոնք բնորոշ են սպիտակ ֆոսֆորին։

  • Հայաստանի և Արձախի Մարդու իրավունքների պաշտպանների (ՄԻՊ) համատեղ արտահերթ զեկույցները միջազգային ատյաններին են ներկայացրել անհերքելի փաստեր առ այն, որ հրկիզող զենքերը կիրառվել են շրջակա միջավայրի և մարդկանց զանգվածային ոչնչացման դիտավորությամբ։

Հերոսությունն ընդդեմ դավաճանության

Մեր զինվորների անօրինակ հերոսությունը չգնահատվեց Հայրենիքը վաճառքի դրածների կողմից: Դեռ ավելին՝ արձախաֆոբիայի անկասելի մի ալիք բաց թողնվեց, որի ժամանակ արձախցիներին հարցնում էին, թե ինչու՞ են նրանք ողջ մնացել: Սա բարոյական անկման և ազգային ողբերգության ամենացավալի դրսևորումներից է։

Սակայն պատմությունը չի մոռանում, իսկ իրավունքը չունի վաղեմության ժամկետ։ Ռազմական բոլոր հանցագործները և նրանց հանցակիցները պիտի պատասխան տան պատմության և արդարադատության առջև: Միլիոն անեծք դավաճաններին։

Կեցցե՛ն Հայրենիքի անառիկության և արժանապատվության համար պայքարածները։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նռան տոնի ժամանակակից ծիսական դրսևորումները

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է

Արկադի Տեր Թադևոսյանի (Կոմանդոսի) մարգարեությունը