Сообщения

ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացված H.R. 5632 օրինագիծը տարածաշրջանային խաղաղության գրավական

Изображение
  ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված H.R. 5632 օրինագիծը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային կայունությունը և պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս ձեռնարկի նոր ագրեսիա Հայաստանի դեմ։ Այս նախաձեռնությունը հստակ ազդանշան է, որ միջազգային աջակցությունը և զսպման գործիքները գործում են , և ԱՄՆ-ը հետևում է իրավիճակին՝ պատրաստ լինելով կանգնել հակադրվող ագրեսիայի դեմ ։ Այս օրինագիծը անվտանգության և խաղաղության առումով ավելի արդիական է , քան երբևէ, երբ Կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՝ իր կողմից առաջ քաշված բացահայտ զավթողական «Զանգեզուրյան միջանցք» հոլովույթով։ Օրինագիծը, հետևաբար, ծառայում է որպես կարևոր դիվանագիտական և զսպող գործիք , որը վերահսկում է տարածաշրջանային հավասարակշռությունը։  Միջազգային աջակցություն և նախադեպեր    Օրինագիծը ցուցադրում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը պաշտպանել Հայաստանի ինքն...

700 հարսանիքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ սրբավայրում

Изображение
  Այն օրը, երբ արցախյան լեռների վրա արևը ծագեց իր ամբողջ շուքով, Գանձասարի զանգերը ղողանջեցին ոչ թե պատերազմի, այլ սիրո ազդարարությամբ։ Այդ օրը, Արձախի սուրբ հողի վրա, հնչելց մի երդում, որ հզոր էր անգամ հրանոթներից, որովհետև այն ծնունդ էր տալիս կյանքին։ Ամեն ինչ սկսվեց մի պարզ, բայց սրտակեղք պատմությունից։ Արձախի Ինքնապաշտպանության Բանակից զորացրված երիտասարդը, մռայլ աչքերով, ասաց մի նախադասություն, որն ավելի խորը հնչեց, քան որևէ ողբերգություն. — Ես չեմ կարողանում ամուսնանալ…  Եվ այդ խոսքերը հասան մի մարդու սրտին, որի հոգին փառահեղ էր ինչպես  հայոց բերդերը, և անսահման լայն՝ ինչպես Արարատի դաշտավայրը։ Այդ մարդը  մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանն էր՝  որ ապրում էր  առաքելության համար։ «Ես մի միտք ունեի,— ասաց նա իր մտերմին,— ինչպե՞ս կարող եմ օգնել այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հարսանիք կազմակերպել։ Թող սերը չկանգնի փողի չլինելու պատճառով։ Մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահող երիտասարդները զինվորական համազգեստը պետք է փոխարինեն հարսանեկան զգեստով …»...

«Մարիամ-ե Մողադդաս» մետրոյի կայարանը Թեհրանում

Изображение
    Թեհրանի սրտում նոր շունչ է ստանում դարավոր բարեկամությունը․ մայրաքաղաքի մետրոյի նոր կայարանը՝ «Մարիամ-ե Մողադդաս» (Սուրբ Աստվածածին) անվամբ, կառուցվել է Իրանի հայ համայնքի պատվին։ Այն գտնվում է Սուրբ Սարգիս տաճարից ընդամենը մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա՝ միավորելով սրբության խորհրդանիշն ու մարդկային հոգու ճանապարհը։ Այս նախաձեռնությունը վկայում է Իրանի ժողովրդի և պետության այն բարձր բարոյական վերաբերմունքի մասին, որը դարեր շարունակ դրսևորվել է հայ ժողովրդի հանդեպ՝ որպես մշակութային, հոգևոր և պետական հենասյուներից մեկի։ Հայերը Իրանի պատմության մեջ երբեք օտար չեն եղել․ նրանք եղել են ստեղծարար գործընկերներ՝ ճարտարապետության, արվեստի, գիտության ու պետական կառավարման ոլորտներում։ «Մարիամ-ե Մողադդաս» կայարանը ոչ միայն քաղաքային ենթակառուցվածք է, այլև քաղաքակրթական գաղափար։ Այն հուշում է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ իր հոգևոր սկզբունքին՝ հարգանքի բոլոր հավատների և մշակույթների հանդեպ։ Հայկական անունը Թեհրանի մետրոյի քարտեզի վրա խորհրդանշում է այն անքակտելի ...

Հայը, որ կանգնեցրեց կայսրի հրամանը

Изображение
      ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀԱՅ ՄԱՄԼՅՈՒՔԸ 1812 թվականի ա ամռանը, երբ աշխարհակալ Նապոլեոնի բանակը մտավ Մոսկվա, կայսրը հավատում էր, որ հասել է պատմության գագաթնակետին։ Բայց Մոսկվան դատարկ էր, լուռ , սառը և անշարժ՝ ինչպես հին գերեզմանոցը։ Լռությունը խախտվեց Նապոլեոնի  հավատարիմ մամլյուքի՝ Ռուստամի ձայնով: ( ֆրանսիացի կենսագիրների թյուր կարծիքով, Ռոստամը ծնվել էր  Աֆրիկայում, սակայն արձախի ծերունիների պատումների համաձայն նա ծնվել է  Շուշիի արևոտ սարավանդում։ Ա րաբ․ ՝ مملوك‎‎, բառացի թարգմանաբար նշանակում է սեփականություն, զինվորական դաս միջնադարյան  Եգիպտոսում , որը ձևավորվում էր տարբեր ազգերից հիմնականում հայերից, չերքեզ-ներից և  վրացիներից) Երբ Նապոլեոնի զորքը մոտեցավ Մոսկվայի հայկական փոքրիկ թաղամասին , շուշեցի ազնվատոհմիկ Ռուստամը դիմեց Նապոլեոնին. — Իմ կայսր, խնդրում եմ խնայեք իմ ազգակիցներին։ Սա նրանց պատերազմը չէ։ Նրանք խաղաղ մարդիկ են՝ հեռու Ձեր ու ցարի վեճերից։   Նապոլեոնը լուռ և սևեռուն նայեց նրա աչքերին և պատասխանեց. — Քո ազգի դեմ իմ սուր...

Շուշիի քաղաքակրթական ձայնը

Изображение
    Արձախը զավթած Իլհամ Ալիևի գաղութային ռեժիմը, Շուշիում ավերելով հայության ամենահին վկայությունը՝ Հին Հանգստարանը,  օպերայի շենք կառուցելու աղմուկ է բարձրացրել՝ ցուցադրելով է ոչ թե մշակութային վերածնունդ, այլ քոչվոր սև խոյեերի հետնորդներին յուրահատուկ մտքի սահմանափակություն։  Դեռևս 19-րդ դարում շուշեցիները՝ կրթված և լուսավոր մարդիկ, քննարկում էին Ամենափրկիչ եկեղեցու արևելյան ձորում ամֆիթատրոն կառուցելու գաղափարը։ Այն պետք է դառնար քաղաքի հոգևոր ու գեղագիտական կենտրոնը՝ ձորը վերածելով կենդանի մշակույթի օջախի։ Եվ երբ պատկերացնում ես, թե ինչ գեղեցկությամբ ու իմաստով կարող էր լցվել այդ ձորը՝ հայ երաժշտության և խոսքի հնչյուններով, հասկանում ես, թե որքան խորն էր մեր նախնիների քաղաքակրթական մտածողությունը։ Բայց Շուշիի ճակատագիրը կարծես գրվել է վատ ձեռագրով․ քաղաքը անընդհատ անցել է մի վայրենի ղեկավարից մյուսին։ ԽՍՀՄ-ից ժառանգված չար սովորությունը՝ փողերի լվացքատան մտածելակերպը, դարձել է իշխանության զավթածների քաղցկեղային հիվանդությունը։ Եվ այսօր, երբ օտարը փորձում է օպե...

Հայության գոյաբանական հրամայականը

Изображение
     I. Հայկական քաղաքակրթության հնագույն հիմքը Հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում ոչ  Տիգրան Մեծով, ոչ առաջինը քրիստոնեություն ընդունելով, ոչ Բագրատունիներով, ոչ էլ Արարատյան թագավորությամբ։ Այն սկսվում է Արարատ լեռան ստվերի տակ՝ այնտեղ, որտեղ մարդը սովորեց երկինքը չափել և մետաղը հալեցնել։ Մ.թ.ա. III հազարամյակում Հայկական լեռնաշխարհը հանդիսանում էր մարդկության մշակութային սիրտը։ Մեծամորի, Արարատյան դաշտի և Վանի ավազանի քաղաքակրթությունները ոչ միայն տեխնոլոգիական, այլև հոգևոր հզորության կենտրոններ էին։ «Ազգը՝ որ չգիտի իր սկիզբը, չունի ապագա։» – Գարեգին Նժդեհ Այս քաղաքակրթական համակարգը՝ հիմնված բնիկ լեռնաշխարհի ցեղերի վրա, ձևավորեց այն, ինչ գիտությունն անվանում է արմենոիդ քաղաքակրթություն , որի ազդեցությունը տարածվեց դեպի Շումեր, Ասքանա-զիա և Հատտի՝ հիմք դնելով առաջին համամարդկային մշակույթներին։ II. Սեմական ընդարձակման դարաշրջանը Մ.թ.ա. XXIV–XXII դարերում հարավային ցեղերի՝ սեմիտների ընդարձակումը դեպի հյուսիս փոխեց պատմության ընթացքը։ Սեմական ցեղերը՝ իրենց...

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Изображение
  Վերջին տասնամյակների ընթացքում Անատոլիայի կենտրոնական մասում՝ Հայկական լեռնաշխարհին հարող Հատտուշա (Boğazköy) հնավայրում կատարված պեղումները նոր լույս են սփռում ոչ միայն Հեթական (Հետական) կայսրության պատմության, այլև ամբողջ Հայկական բարձրավանդակի դերի վրա որպես առաջին պետական ու ինստիտուցիոնալ քաղաքակրթության բնօրրան։ Հատտուշան, որը հին աղբյուրներում հիշատակվում է որպես Հատտի , ձևավորվել է մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին՝ նույն ժամանակահատվածում, երբ Արարատյան հարթավայրում և Վանի բասեյնում ձևավորվում էին նախաուրարտական մշակույթներ։ Հատտի ժողովուրդը, ըստ մի շարք եվրոպացի գիտնականների՝ մասնավորապես Մարիա Գամբինիի (Իտալիա), Ջեյմս Մելլարտի (Մեծ Բրիտանիա) և Թոմաս Զիմմերի (Գերմանիա) հետազոտությունների, էթնոլինգվիստիկորեն առավել մոտ էր հնագույն հայական (հայոիդ) ցեղերին , քան արևմտասեմական կամ հնդեվրոպական խմբերին։ Ամենաազդեցիկ փաստերից մեկն այն է, որ Հետական արձանագրություններում հանդիպող տեղանունների և աստվածների անունների մի զգալի մասը ունի հայկական արմատներ․ օրինակ՝ աստված Արամա...