Сообщения

Сообщения за февраль, 2026

Աարթնացիր Հայ ազգ

Изображение
  1914 թվական։ Օսմանյան բանակի շարքերում եղել են բազում  Հայ սպաներ ՝ կրթված կայսրության ռազմական ակադեմիաներում, մասնակցած Բալկանյան պատերազմներին, ծառայած հրետանու, ինժեներական և բժշկական ստորաբաժանումներում։ Նրանք երդվել էին Օսմանյան պետությանը, հավատացել ծառայության պատվին, իրենց համարել էին պրոֆեսիոնալ զինվորականներ։ Սակայն մինչ նրանք կռվում էին ռազմաճա-կատներում, նույն այդ պետության հանցավոր քաղաքական ռեժիմը ծրագրում էր նրանց ընտանիքների բնաջնջումը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Անատոլիայի տարբեր վայրերում։ Սա ոչ միայն Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության պատմություն է։ Սա նաև կույր հավատարմության և պետական պատրանքների ողբերգական դաս է , որը մինչև այսօր մնում է արդիական։ Հայ սպաները, ովքեր ավարտել էին Ստամբուլի ռազմական ակադեմիաները, ծառայել էին գերմանական ռազմական առաքելության կողմից արդիականացվող բանակում, իրենց պարտքն էին կատարում մինչև վերջ։ Նրանք կռվում էին Կովկասյան ճակատում, Դարդանելի գործողություններում, փրկում վիրավորներին ռազմական հոսպիտալներում։ ...

Սուրբ Դից Հալդիի քանդակը

Изображение
      Այս ուշագրավ քանդակը, որը թվագրվում է Հրաչյա  II -ի գահակալության ժամանակաշրջաով , ներկայացնում է ուրուարտական պանթեոնի գերագույն Դից՝  Սուրբ Դից  Հալդի ին։ Սուրբ Դից  Հալդի ին Ուրուարտուի պետական կրոնի կենտրոնական կերպարն էր, որին նվիրված էին գլխավոր տաճարները, հատկապես Մուսասին սրբավայրում, որը հիշատակվում է ինչպես ուրուարտական արձանագրություններում, այնպես էլ ասորեստանյան արքայական տարեգրություններում (Piotrovsky, The Ancient Civilization of Urartu , 1969; Salvini, Geschichte und Kultur der Urartäer , 1995)։   Սուրբ Դից  Հալդի ի պատկերը, որտեղ Նա կանգնած է առյուծի վրա, ունի խոր խորհրդանշական նշանակություն։ Առյուծը հին Առաջավոր Արևելքի պատկերագրության մեջ հանդիսանում էր գերիշխանության, ռազմական ուժի և աստվածային իշխանության համընդհանուր խորհրդանիշ ։ Ինչպես նշում է ուրուարտագիտության առաջատար մասնագետ Boris Piotrovsky -ն, Սուրբ Դից  Հալդի ին ներկայացվում էր որպես «պետական իշխանության աստվածային երաշխավոր և թա...

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՄԱՐՄՆԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ…

Изображение
  Իսկ դուք գիտեի՞ք, որ Աշոտ Երկաթ ի ՁամուրՀայերը (հատուկ նշանակության գունդ, բաղկացած՝ 998 հոգուց) սնվում էին խաշով՝ սխտորով ու քացախով համեմված, որպեսզի իրենց մեջ սպանեն վայելքի ձգտումը։ Բաղադրատոմսը պարզ էր՝ կովի ոտքեր, սխտոր, քացախ և աղ։ Երբ արաբ դեսպանը փորձեց ՁամուրՀայերի ուտելիքը, զզվանքով թքեց ու ասաց. «Հիմա ես հասկանում եմ, թե ինչու են հայերն այդքան հեշտ գնում դեպի մահ։ Այսպիսի սննդով ապրելն ավելի սարսափելի է, քան մեռնելը»։ Բայց Աշոտ Երկաթ ի զինվորների կերակուրը շուտով պարտադիր դարձավ նաև պալատականների համար։ Բոլորը դա ուտում էին գիտակցաբար։ Հայոց արքան խստիվ արգելել էր առանձին, շքեղ ընթրիքները։ Զինվորներն ու հրամանատարները սնվում էին ընդհանուր ճաշարաններում։ Հարուստը ստիպված էր ուտել նույնը, ինչ աղքատը։ Այս ձևով, որը նա ընդօրինակել էր հին սպարտացիներից, փորձ էր արվում արմատախիլ անել հայերի մեջ տարածված նախանձը։ Չափավորությունը դառնում էր պետական քաղաքականություն։ Խաշի ամենօրյա օգտագործումը սպանում էր վայելքի սովորությունը։ Արքան գիտակցում էր՝ եթե մարդը կապվում է հարմա...

Չեղարկված է՞ պատմական որոշումն ու քաղաքական պատասխանատվությունը

Изображение
        1988 թ. փետրվարի 20-ին Արձախի (Լեռնային Ղարաբաղ) մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը կայացրեց պատմական որոշում։ Սակայն այդ որոշումը չէր ծնվի, եթե չլիներ ժողովրդի ճնշումը։ Հազարավոր քաղաքացիներ հրապարակներում պարտադրեցին քաղաքական մարմնին ձևակերպել այն, ինչ արդեն դարձել էր համաժողովրդական կամք՝ վերամիավորում Հայաստանի հետ։ Պատգամավորները նախաձեռնող չէին։ Նրանք արձագանքում էին ժողովրդի պահանջին։ Պատմությունը պետք է հստակ արձանագրի այս ճշմարտությունը։ 1989թ. դեկտեմբերի 1 — վերամիավորումը հռչակվեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի և Արձախի ԻՄ խորհրդի համատեղ նիստում ընդունվեց վերամիավորման որոշում։ Այդ որոշման 3-րդ կետով. հռչակվեց Արձախի ԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու փաստը, մարզի բնակչության վրա տարածվեցին Հայաստանի ԽՍՀ քաղաքացիության իրավունքները, գործադիր իշխանություններին հանձնարարվեց քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցների միաձուլում միասնական պետական համակարգում։ Սա պարզապես հայտարարություն չէր։ Սա իրա...

Ի՞նչ է թաքնված «պրագմատիզմի» դիմակի տակ

Изображение
        Այսօր հայ հանրությանը փորձում են համոզել, թե «իրատեսությունը» պահանջում է հրաժարվել պատմական իրավունքներից, լռել Արձախից ադրբեջանական զավթիչների դուրս բերման մասին և մոռանալ Սևրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը։ Մեզ ասում են՝ ընդունեք ստեղծված ուժերի հարաբերակցությունը, համակերպվեք պարտության մտքի հետ և հաշտվեք։    Հայաստանի պարտությունը 2020 թվականին, անկասկած  ազգային մեծ ողբերգություն է։ Սակայն պարտությունը երբեք չի նշանակում հրաժարում իրավունքներից։ Իսկ «պրագմատիզմը», եթե այն վերածվում է ազգային հիշողության և իրավական դիրքերից նահանջի, դառնում է ոչ թե պետական իմաստություն, այլ քաղաքական հարմարվողականություն։  Ժիրայր Լիպարիտյան ի առաջ քաշած թեզերը, որոնք կոչ են անում «ընդունել իրականությունը» և հրաժարվել «անհիմն ակնկալիքներից», առաջին հայացքից թվում են սթափության կոչ։ Սակայն հարց է ծագում․ արդյո՞ք իրականությունը ընդունելը նշանակում է հրաժարվել իրավական հիմքերից։     Սևրը չի վերացել Treaty of Sèvres -ը միջազգային...

Վանա լիճը և շրջակա բնակավայրերը

Изображение
  1. Ընդհանուր աշխարհագրական բնութագիր      Վանա լիճը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լիճն է և տարածաշրջանի ամենանշանակալի բնական օբյեկտներից մեկը։ Այն գտնվում է Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայաստանի Հանրապետության և պատմական Մեծ Հայքի Վասպուրական և Տուրուբերան նահանգների տարածքում` կոորդինատները38°38′N 42°49′E ։ Հիմնական ֆիզիկական ցուցանիշներ Լճի մակերեսը՝   3 755կմ² , Երկարությունը՝ մոտ 119 կմ , Լայնությունը՝ մինչև 51 կմ Առավելագույն խորությունը՝ մոտ 451 մ , Միջին խորությունը՝ մոտ 170 մ Ծավալը՝ ավելի քան 640 կմ³ , Բարձրությունը ծովի մակարդակից՝ մոտ 1640–1720 մ Ափագծի երկարությունը՝ մոտ 430 կմ, Ջրհավաք ավազանը՝ մոտ 12 500 կմ² Վանա լիճը համարվում է աշխարհի խոշոր անհոսք աղի լճերից մեկը ։ 2. Ծագում և երկրաբանական կառուցվածք     Վանա լիճը հիմնականում տեկտոնական ծագում ունի, ձևավորվել է հենց արարման ժամանակ   Շուրջ   25    գետեր լցվում են բնականից փակ ավազանը։ Վանա լիճ թափվող...

ԼՂԻՄ և Նախիջևան. անվանման իրավաքաղաքական խնդիրը․

Изображение
    Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) ձևավորվել է 1923 թվականին՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ազգային-տարածքային քաղաքականության շրջանակում։ Դրա հիմքում ընկած էր ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն կազմում՝ «լայն ինքնավարության» խոստումով։ Սակայն «Լեռնային Ղարաբաղի   Լուսանկարում Շուշիի ամրոցի վերականգնման առաջարկ Շուշի սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոնի կողմից Ինքնավար Մարզ» անվանումը չէր պարունակում որևէ ազգային նույնականացում, չնայած բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Նույն սկզբունքը կիրառվեց նաև Նախիջևանի պարագայում․ 1924 թվականին ստեղծվեց Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՝ կրկին Ադրբեջանի կազմում։ Ուշագրավ է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Նախիջևանի անվանումներում բացակայում էր տարածքի պատմական-ազգային բնույթի հստակ արտահայտումը, մինչդեռ երկու տարածաշրջաններն էլ դարեր շարունակ ունեցել էին հայ...

Միքայել Բադալքեոխյան․ խիզախության և նվիրումի դպրոց

Изображение
    Հայ Ազգի պատմությունը լի է այնպիսի մարդկանցով, որոնց կյանքը դարձել է  հերոսության,  պատասխանատվության, հավատարմության և անձնազոհության դասագիրք ։ Այդպիսի կերպարներից մեկն է Միքայել Բադալքեոխյանը։ Միքայել Բադալքեոխյանը ծնվել է 1886 թվականին՝ Գանձակում։ Նրա ընտանիքը բնիկ գյուլիստանցի էր։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են կրթության ու ազգային ոգու ձևավորման միջավայրում։ Սակայն նրա կյանքի ուղին սովորական քաղաքացու ճանապարհ չէր լինելու։ Հայ Ազգի ազատագրության գաղափարը դարձավ նրա ներքին կոչումը։ Երիտասարդ տարիքում նա միացավ հայության հեղափոխական շարժմանը  և ստանձնեց զինապահեստի հսկողությունը Գանձակում։ Սա վկայում էր ոչ միայն նրա համարձակության, այլև վստահելիության մասին։ Հետագայում նա տեղափոխվեց Բաքու, որտեղ  1910 թ.  սպանեց ցարական գործակալ   խմբապետ Միհրանին։ Այդ դեպքից հետո ցարական իշխանությունները Միքայել Բադալքեոխյանին աքսորեցին Սիբիր։  Սակայն նրա կամքը չկոտրվեց։ Վտանգը աչքի առաջ ունենալով՝ նա փախավ աքսորավայրից և երկա...

«Ադամանդյա սերունդ» կրթական մոդել

Изображение
                Ներածություն Ինչու՞  հենց ադամանդ: Որովհետև ադամանդը  խորհրդանշում է՝ ✔ Ամրություն և անկոտրում կամք ✔ Մաքրություն ✔ Բարձր արժեք ✔ Երկար ձևավորման գործընթաց (ճնշման ու ժամանակի արդյունքում է ստեղծվում) ✔ Բազմակողմանի փայլ (տաղանդների բազմազանություն) Այս խորհրդանիշը հատկապես լավ է համապատասխանում դաստիարակչական գաղափարին, որովհետև ցույց է տալիս, որ սերունդը ձևավորվում է դժվարությունների, աշխատանքի և կոփման միջոցով։  1. Ազգային ինքնության կրթություն Նպատակ Ստեղծել հայրենաճանաչ և պատասխանատու քաղաքացի Բաղադրիչներ Հայոց պատմության խորացված ուսուցում Քաղաքակրթական ինքնագիտակցություն Մշակութային ժառանգության ուսումնասիրություն Պետական մտածողության զարգացում 2. Գիտատեխնիկական գերազանցության դպրոց Նպատակ Ձևավորել մրցունակ գիտական էլիտա Բաղադրիչներ Խորացված STEM կրթություն Ռոբոտաշինություն և ծրագրավորում Գիտական մրցույթների զարգացում Հետազոտական մտածողություն 3. Բարոյական և հոգեբանակա...

Երևանյան վարչակարգը գնահատու՞մ է Հայ Ազգի զավակներին

Изображение
   Ազգի ուժը միայն հաղթանակներով չի չափվում։ Այն չափվում է նաև նրանով, թե որքան կարողանում է իրար պաշտպանել, իրար կողքին կանգնել և գնահատել իր զավակների ճակատագրերը՝ անկախ նրանից, թե կյանքի որ ճանապարհն են ընտրել։ Վերջին օրերին ցավալի լուր տարածվեց, որ Ուկրաինայում մարտական գործողությունների գոտում զոհվել է «Արբաթ» հայկական գումարտակի հրամանատար, ծագումով արձախեցի, Հայկ Գասպարյանը («Աբրեկ»)։ Հայկըա զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս՝ նախատեսված իր հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ ։ Հայկը կարող էր զոհբել հանուն Հայաստանի հանրապետության, եթե Երևանյան ռեժիմը հոգար նրա և նրա նմանների բնակարանյաին հարցը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված   Մոսկվայի «Կարմիր առագաստներ»  բնակելի համալիրում պայթյունի հետևանքով զոհվել է «ԱրԲաթ» հայկական գումարտակի ստեղծող,  Արմեն Սարգսյանը:        1045թ. մինչ այսօր հայությունը անդադար պատերազմների մեջ է և կորստի ցավը մեր ազգի համար ցավալի...

Հեթական և Հայասա պետությունների պատմության վերաիմաստավորումը

Изображение
  Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. II հազարամյակի պատմությունը շարունակում է մնալ պատմագիտական ակտիվ քննարկումների թեմա։ Միջազգային հեթագիտության մեջ Հեթական պետությունը դիտարկվում է որպես Փոքր Ազիսի կարևորագույն վաղ կայսրություններից մեկը։ Սակայն մենք առաջ ենք քաշում այլընտրանքային վարկած, ըստ որի Հեթական պետականության ձևավորումը  կապ ունի Հայկական լեռնաշխարհի ծագումնաբանական ավանդույթների հետ։ Հեթական պետության հայկական ավանդապատումային ծագման վարկածը Հայկական ծագումնաբանական ավանդույթներում հիշատակվում է Հեթ անունով նախահայրական կերպար, որը ներկայացվում է որպես Նոյի սերնդի ներկայացուցիչ։ Ըստ այս վարկածի՝ մ.թ.ա.  1788 թ  վերջերին Հայկական լեռնաշխարհի Սևանա լճի արևմտյան շրջաններից տեղի է ունեցել հայկայն տոհմա-ցեղային խմբերի տեղաշարժ դեպի Փոքր Ասիա։ Այլընտրանքային հայագիտական մեկնաբանությունների համաձայն՝ այդ շարժումը կապված էր  Հեթ նահապետի առաջնորդության հետ, որի գլխավորությամբ ձևավորվել է վաղ պետական կազմավորում, որը Վաիկանի գաղտնի արխիվներում  անվանվում է «Ք...