«Աուտիզմի կրթության և զարգացման ազգային կենտրոն»
ՀՀ-ում անհրաժեշտություն է դարձել այլևս հանրությունից չթաքցնել, որ աուտիզմակիր երեխաների մի մեծ զանգված կա և պետությունը արմատականորեն իր վրա է վերցնում նրանց հանրության մեջ մրցունակ դարձնելու նախաձեռնությունը: Ենթադրում ենք , որ նախ Երևանում անհրաժեշտ է հիմնել «Աուտիզմի կրթության և զարգացման ազգային կենտրոն», որի մասնաճյուղերը պետք է բացվեն բոլոր այն բնակավայրերում, որոնցում համապատասխան երեխաներն առկա են: «Աուտիզմի կրթության և զարգացման ազգային կենտրոնը» պետք է
ունենա.
Ø հատուկ դպրոց,
Ø մասնագիտացված մանկավարժների պատրաստման բաժին,
Ø հոգեբանական ծառայություն,
Ø լոգոպեդական և այլ մասնագիտական ծառայություններ,
Ø մասնագիտական կողմնորոշման կենտրոն,
Ø աշխատանքային վերականգնման / զբաղվածության
բաժին,
Ø ծնողների ուսուցման կենտրոն,
Ø գիտահետազոտական բաժին,
Ø տվյալների և արդյունքների գնահատման համակարգ։
Առաջարկվող մոդելը պետք է սկզբից կառուցվի չափելի արդյունքների վրա։
Օրինակ՝ յուրաքանչյուր երեխայի
համար տարեկան չափվի.
v հաղորդակցական առաջընթացը,
v ակադեմիական առաջընթացը,
v ինքնուրույնության մակարդակը,
v սոցիալական հմտությունները,
v մասնագիտական հմտությունները,
v աշխատանքի պատրաստվածությունը,
v հետագայում՝ աշխատանքի տեղավորումը և աշխատանքի պահպանման
տևողությունը։
Այդ դեպքում 5–10 տարի հետո մենք կարող ենք ասել ոչ թե «մեր դպրոցը հրաշալի է», այլ՝ այսքան երեխա մտավ համակարգ, այսքանն ավարտեց, այսքանն ստացավ մասնագիտություն, այսքանն անցավ բարձրագույն կամ մասնագիտական կրթության, այսքանն աշխատում է, այսքանն ապրում է ավելի ինքնուրույն կյանքով։
Գիտակցենք, որ
դպրոցը միայն երեխայի հաստատություն
չէ։ Այն նաև ծնողական
կենտրոն է, որտեղ ծնողը սովորում
է.
1) ինչպես շփվել երեխայի
հետ, 2) ինչպես զարգացնել ինքնուրույնությունը,3) ինչպես չանել երեխայի փոխարեն այն,
4) ինչ նա կարող է անել ինքնուրույն, 5) ինչպես կառավարել դժվար վարքը, 6) ինչպես պատրաստել
երեխային գոյաբանական
կյանքին և 7)
ինչպես համագործակցել դպրոցի հետ։
Համոզված եմ, որ սա միջազգային նշանակություն ունեցող հայկական փորձ կարող է դառնալ։

Комментарии
Отправить комментарий