Ի՞նչ անել կրոնական բաժանումների հետ
Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ կրոնական ուսմունքները մի կողմից ստեղծել են մեծ հոգևոր և մշակութային արժեքներ, մյուս կողմից՝ հաճախ դարձել են հակադրությունների, հալածանքների և բռնության գործիք։ Սակայն այստեղ անհրաժեշտ է արդար լինել։ Խնդիրը ոչ միայն կրոնի մեջ է։ Այն սկսվում է այն ժամանակ, երբ հոգևոր ուսմունքը վերածվում է անքննելի դոգմայի, դոգման՝ բացառիկ ճշմարտության հավակնության, իսկ այդ հավակնությունը՝ քաղաքական կամ խմբային իշխանության գործիքի ։ Պատերազմների և հալածանքների պատճառները երբեք միայն կրոնական չեն եղել։ Դրանց մեջ խառնվել են կայսերական շահերը, ազգային հակադրու-թյունները, տարածքային հավակնությունները, տնտեսական մրցակցությունը և իշխանու-թյան համար պայքարը։ Ուստի անարդար կլինի ամբողջ մեղքը վերագրել մեկ կրոնի կամ մեկ դավանանքի։ Խնդիրը ոչ թե մեկ կրոնը մյուսով փոխարինելն է։ Խնդիրը մարդու հոգևոր հասունությունն է։ Այսօր աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ կրոններ, հարանվանություններ և հոգևոր ուղղություններ։ Եվ այստեղ առաջանում է կարևոր հարց. Եթե Արարիչը մեկն է...