Сообщения

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ

Изображение
        «Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով...» Ավետիք Իսահակյանի այս տողերը կարծես գրված լինեն ոչ թե անցած դարի, այլ մեր օրերի մարդու համար։ Մեր օրերի մարդը  սովոր է խոսել սննդի, փողի, տան, մեքե-նայի, աշխատանքի և  հաջողության մասին։ Մարդու այդ տեսակին մեծն Իսահակյանը յուր ժամանակին զգուշացրել էր.    - «Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով...» Հիրավի ոչ մի սրբություն չունեցող օրվա դրամապաշտները  նստած են   «ճոխ սեղանի մոտ» , բայց ներսից ... քաղց են զգում։ Բանաստեղծության ամենահզոր հակադրություններից մեկն է հետևյալ տողը .      - «Կընկնեք մուրալու հափրած որկորով» — այսինքն՝ մարմնապես կուշտ, բայց հոգեպես քաղցած։   Նյութական առատության մեջ անիմաստռ լողացողին ճակատագիրն անխուսափելիորեն կհասցնի  հոգևոր սնանկության հանգրվան... «Նյութի տաճարում արբած պարեցիք՝  Մոռացած անմահ, անհունի տենչանք»։  Այս տողերը անողոք են հնչում ապաշխարհությունից հրաժարված դրամապաշտի համար։ Նյութը դարձել է որոշ մարդկանց կյանքի գլխավոր...

ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՋԵՐՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

Изображение
  Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հասարակական անհամերաշխությունը 2018-ի թավշյա իշխանափոխությունից հետո շարունակում է մնալ մեր ազգային կյանքի լուրջ մարտա-հըրավերներից մեկը: ՀՀ  բանակի ղեկավարության յուրաքանչ-յուր քայլ, որն ուղղված է փոխադարձ վստահության ամրա-պընդմանն, ունի իր հատուկ նշանակությունը։ Այս տեսանկյունից ուշադրության է արժանի ՀՀ Պաշտպա-նության նախարար Սուրեն Պապիկյանի՝ զինված ուժերի զորամասերից մեկում զինվորների հետ համատեղ ճաշելու փաստը։ Լուսանկարը, առաջին հայացքից, սովորական զինվորական առօրյայի դրվագ է։ Սակայն պետական կառավարման և բանակային ղեկավարության տեսանկյունից այն կարելի է դիտարկել ավելի լայն համա-տեքստում։ Բանակի բարոյահոգեբանական վիճակը միայն հրամաններով, կարգապահական միջոցներով կամ նոր սպառազինությամբ չի ձևավորվում։ Այն ձևավորվում է նաև մարդկանց միջև վստահությամբ։ Երբ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչը նստում է զինվորների հետ նույն սեղանի շուրջ, նա հնարավորություն է ստանում տեսնելու այն միջավայրը, որտեղ զինվորն անցկացնում է իր ծառայության ամենօր...

Քարին Տակ․ ավերված գյուղ, չջնջված հիշողությու՞ն

Изображение
    Լ ուսանկարում տեսնում ենք ոչ միայն քարե ճանապարհ, հին տներ, այգիներ ու լեռների տակ սեղմված մի գյուղ։ Մենք տեսնում ենք Արձախի Հանրապետության Քարին Տակ գյուղից մի տեսարան , որտեղ ամեն մի քար պատմություն ուն ի , ջուրը՝ հիշողություն, իսկ յուրաքանչյուր տան պատը՝ մի ընտանիքի անուն։ Քարին Տակ գյուղ ն ինքն ավելի կարծր գտնվեց, քան այն քարը, որի տակ ապրում էր ։ Պատմական աղբյուրները Քարին Տակի հայկական բնակչության պատմությունը տանում են ուշ բրոնզե դար, որի մաիսն դեռ գրելու առիթ կունենանք … 1898 թվականի ռուսական «Կովկասի վայրերի և ց յու ղերի նկարագրության նյութերի ժողովածուում» արձանագրված տեղեկությունների համաձայն՝ գյուղի բնակիչների մի մասը տեղաբնիկ քարինտակցիներին միացել են Խծաբերդից՝ Պարսկաստանի հետ հայերի հարաբերությունները թշնամական դարձնելուն ձգտող թուրք խաների հալածանքներից խուսափելով։ XIX դարի վիճակագրական տվյալներ ը ցույց են տա-լիս բազմամարդ հայկական գյուղ՝ 1873-ին 823 , իսկ 1886-ին՝ շուրջ 900 բնակչով։ Եվ հետո եկավ այն օրը, որը Քարին Տակը...

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Изображение
Թուրքական քաղաքական մտքի պատմական էվոլյուցիան ցույց է տալիս, որ  թուրա նակա-նությունը  (  պանթյուրքիզմը ) երբեք չի անհե-տացել. այն ենթարկվել է ընդամնեը տակտի-կական ձևափոխությունների՝ պահպանելով իր ռազմավարական վերջնանպատակը: 21-րդ դարում այս գաղափարախոսությունը ստացել է նոր՝ թվային, ֆինանսական և հիբրիդային դրսևորումներ: Հայաստանի Հանրապե-տու-թյունը,  պանթուրանական  ծավալապաշտության իրականացնողների կողմից  լդիտվում է իբրև  բնա-պատմական և գաղափարա-աշխարհագ-րական պատնեշ  : Ուստի ջայլամային պրագմա-տիզմից պետք  է անցնենք  Հայաստանի Հանրապետության  գոյաբանական սպառնալիքների հաղթահարման խրագրերի իրականացմանը: 1. Պանթուրանականության պատմական անընդհատությունը և   տակտիկական ճկունությունը 1905 թվ. Ռուսական կայսրության թաթար-թուրքական մտավորականության առաջ քաշած գաղափարները « Միություն և առաջադիմություն » (Երիտթուրքեր) կուսակցության միջոցով վերածվեցին Օսմանյան կայսրության պետական ռազմավարու-թյան: 1927 թ. շրջանառության մեջ դրված 5 ...

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԱՎԱՏԸ

Изображение
  Հայաստանի Հանրապետության կրոնական ինքնության, խղճի ազատության և նորօրյա աղանդների մասին Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսների իրադարձությունները, Մայր Աթոռի և կառավարության  միջև առաջացած լարվածությունը, ինչպես նաև Երևանի փողոցներում տարբեր կրոնական աղանդների ակտիվ քարոզչությունը ստիպում են վերադառնալ մի հարցի, որն ավելի խորն է, քան ընթացիկ քաղաքական հակամարտությունը։ Որևէ մեկն   իրավունք ունի՞   ՀՀ-ի ժողովրդին պարտադրելու մի կրոնական ուսմունք, որի հետ հայությունը չունի ո՛չ պատմական, ո՛չ առաքելական, ո՛չ էլ ազգային կապ։ Այս հարցը պետք է դիտարկել ոչ թե կրոնական մոլեռանդության, այլ ՀՀ-ի պատ-մական ինքնության տեսանկյունից։   Հայկական քրիստոնեության առանձնահատկությունը միայն մոգական 301   թվականը չէ, որով հպարտանում են քաղաքացիների մի զգալի մասը։ Հայկական Առաքելական Եկեղեցու ավանդության համաձայն՝ քրիստոնեական քարոզը մեր Հայրենիք բերել են առաջին դարում՝ Վարդապետի առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը  ։ Հենց այդ պատճառով էլ  Եկե...
  6. XIX դարի սկզբին պատկերը փոխվել էր, բայց սա արդեն հետևանք էր Երևանի խանության վերջին տասնամյակներում մահմեդական բնակչության տեսակարար կշիռն իսկապես բարձր էր։ Encyclopaedia Iranica-ն նշում է, որ խանության բնակչության մոտ 80 տոկոսը մահմեդականներ էին՝ պարսիկներ, թյուրքական և քոչվոր խմբեր, ինչպես նաև քրդեր, իսկ հայերը կազմում էին մոտ 20 տոկոս։ Այս թիվը  որպես « ապշերոնյան  տարածք էր» թեզ կիրառողները փաստորեն խոստովանում են, որ Բնիկ Հայերի Հայրենիքում բռնի ուժի կիրառմամ իրականացրել են ժողովրդագարական պատկերի փոփոխություն ։   Հատուկ թերուությամբ տառապողներին հիշեցնենք, որ  «մահմեդական» և «ադրբեջանցի» տերմինները նույնական հասկացություններ չեն։  Երկրորդ՝ Երևանի խանության մահմեդա-կան բնակչությունը  ներառում էր պարսիկների, քրդերի և տարբեր թյուրքական ցեղերի ներկայացուցիչների՝ բայց ոչ երբեք ադրբեջանցի։ Երրորդ՝ ոչ հայանպաստ  ժողովրդագրական պատկերը հայոց Հայրենիքում  ձևավորվել էր թուրք-պարսկական դարեր տևած պատերազմների, բռնի տեղահանություններ...