Ադրբեջանի պետականության ոչ լեգիտիմությունը և Արձախի ժողովրդի իրավական իրավունքները
Ա դրբեջանի պետականության և տարածքային ամբողջականության վերաբերյալ հնչող պնդումները իրականում զուրկ են իրավական հիմքերից և հակասում են ինչպես պատմական փաստերին, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ավելին՝ հենց Ադրբեջանի քաղաքական իշխանությունների և նրանց ժառանգների անհեթեթ, հակապատմական քարոզարշավները և տարածաշրջանում պատերազմների սանձազերծումը դարձնում են այդ պետությունը ոչ լեգիտիմ։ 1. Պատմական և իրավական հիմքերի բացակայություն Ադրբեջանի Հանրապետությունը որպես պետական կազմավորում ձևավորվել է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում 1918 թ., երբ պատմական Արձախը, Զանգեզուրը և Նախիջևանը հանդիսանում էին հայ ժողովրդի անքակտելի Հայրենիքի՝ Միացյալ Հայաստանի նահանգները։ 1 ․ 1918 – 1920 թթ ․ Ադրբեջանի արհեստական բնույթը Հեղինակավոր վկայություն է ներկայացնում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Անտոն Դենիկինը, ով իր «Очерки русской смуты» (том. IV, 19...