Сообщения

Դպրոցը պետք է սերունդ դաստիարակի, ոչ թե պարզապես շրջանավարտ թողարկի

Изображение
 Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող փոփոխությունները ներկայացվում են որպես կրթության որակի բարձրացման, ժամանակակից գիտելիքի փոխանցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթաց։ Սակայն ցանկացած կրթական բարեփոխման մասին խոսելուց առաջ պետք է պատասխանել մեկ հիմնարար հարցի՝ ի՞նչ մարդ և ի՞նչ քաղաքացի ենք ցանկանում ձևավորել մեր դպրոցում ։ Եթե այդ հարցի պատասխանը հստակ չէ, ապա նույնիսկ ամենաժամանակակից դասագրքերը, չափորոշիչները և մեթոդաբանությունները կարող են վերածվել  կրթական համակարգի արտաքին և աննպատակ փոփոխության։ Այս հարցն առավել ակնհայտ է դառնում  Հայոց պատմության ուսուցման օրինակում։   5-րդ և 6-րդ դասարաններում ի՞նչ եղավ Հայոց պատմությանը Այսօր գործող հանրակրթական ծրագրում «Հայաստանի պատմություն» առանձին առարկան սկսվում է 7-րդ դասարանից։ 5-րդ դասարանում երեխան սովորում է «Իմ հայրենիքը» , իսկ 6-րդում՝ «Իմ հայրենիքն ու աշխարհը» ։ Այսինքն՝ 10-12 տարեկան հայ երեխան, որը գտնվում է իր ինքնության և աշխարհընկալման ձևավորման ...

Ի՞ՆՉ ՏԻՏՂՈՍՆԵՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ «ՄԵԾԱՐՈՒՄ» ՄԵՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Изображение
  Ազգային ինքնությունը միայն հայրենի հողը, դրոշը, զինանշանը կամ պետական սահմանը չէ։ Ազգային ինքնությունը նաև այն լեզուն է, որով ժողովուրդը ճանաչում, անվանում և գնահատում է իր պատմությունը և իր հանրային ու զինվորական գործիչներին ։ Եվ այստեղ մի հարց կա, որի շուրջ արժե լրջորեն մտածել։ Ինչո՞ւ ենք մենք մեր ազգային մեծերին հաճախ անվանում օտար պետությունների ու կայսրությունների տված տիտղոսներով։ Օրինակ՝ Պողոս Նուբար փաշա, Անդրանիկ փաշա, Աժդահա փաշաՙ  Գևորգ Չաուշ և բազմաթիվ այլ նման ձևակերպումներ։ Մի՞թե հայ մարդու մեծությունը հաստատվում է նրան օտար իշխանության տված տիտղոսով։ Մի՞թե Անդրանիկ Օզանյանի մեծությունը նրա «փաշա» կոչման մեջ էր։ Իհարկե՝ ոչ։ Նրա մեծությունը նրա զորավարական վաստակի, ազգային ծառայության և ժողովրդի ազատության համար մղած պայքարի մեջ էր։ Պողոս Նուբարի պատմական նշանակությունն էլ նրա անվան կողքին դրված օտար տիտղոսով չի պայմանավորվում։ Նրա արժեքը նրա ազգային, քաղաքական, դիվանագիտական և բարեգործական գործունեության մեջ է։ Ուրեմն հարցն ավելի խորն է։ Ինչո՞ւ մենք մեր հերո...

ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ.

Изображение
      ( ԳՐԱԽՈՍԱԿԱՆ ՄԽԻԹԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ                                ՀՈԴՎԱԾԻ ՇՈՒՐՋ) Մխիթար Հարությունյանի  ,,  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՓԱՍՏՈՒՄ,,  հոդվածը կարևոր և այժմեական փորձ է՝ հայոց պատմության դասերի միջոցով վերլուծելու Ապշերոնյան ռեժիմի կողմից 1918թ. Հայաստանի Հանրապետությունից պատմական տարածքը բռնազավթելու համար պարտադրված ,,Արձախյան հիմնախնդիր,, եզրույթի  շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները։ Հեղինակի հիմնական մտահոգությունը, անշուշտ, հայրենասիրական է. ցույց տալ, որ ՀՀ-ի մայր տարածքից Արձախ նահանգի բռնազավթումը, որը ձևակերպվել է այն արդարցնող  ,,օտար տերության հովանու տակ անցնելը,,  պատմականորեն հանգեցրել է դրանց քաղաքական ու էթնիկ կորստին։ Այդուհանդերձ, պատմագիտական և ռազմավարական վերլուծության տեսանկյունից անհրաժեշտ է ավելի խորքային դիտարկել այն մեխանիզմները, թե ինչու՞  և ի՞նչ պայմաններում են տեղի ունեցել այդ անջատումները։ 1. Բուֆերային տարած...

Աղջոց վանքի պատմա-հնագիտական և այլընտրանքային վերլուծություն

Изображение
  Պաշտոնական պատմագիտական տվյալներ ․ Պաշտոնական պատմագիտության համաձայն՝ համալիրի գլխավոր Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1212–1217 թվականներին՝ Զաքարյան իշխանապետության շրջանում, իշխան Գրիգոր Խլաթեցու կողմից: Գավիթը կառուցվել է 1222–1234 թվականներին, իսկ Սուրբ Պողոս-Պետրոս միանավ բազիլիկ եկեղեցին՝ 1270 թվականին: Սրբավայրի պատերին, մուտքերի ճակատակալ քարերին և խաչքարերին առկա վիմական արձանագրությունները (1212–1270 թթ.) հիշատակում են իշխաններ Գրիգոր և Վահան Խաղբակյաններին, Աբել և Երեմիա վանահայրերին: Այլընտրանքային դիտարկումներ և հարցադրումներ ․ Չնայած ներկայացված արձանագրությունները փաստում են 13-րդ դարի շինարարական և վերականգնողական աշխատանքները, դրանք լիարժեք պատասխան չեն տալիս տեղանքի իրական տարիքին և նախաքրիստոնեական շերտերի գոյությանը ․ Սրբատեղիի հնագույն արմատները և շարունակականությունը ․ Վանքին հարակից  ավանդությունները (օրինակ՝ 4-րդ դարի կույսերի/աղջիկների մենաստանի վերաբերյալ պատումները) վկայում են, որ 13-րդ դարի կառույցն իրականում բա...

Հայաստանի հազարամյա անունը Զագրոսի լեռներում

Изображение
    Մարդկության պատմության մեջ քիչ են այն հուշարձանները, որոնք կարող են մեկ քարարձանով վճռորոշ վկայություն տալ ամբողջ ժողովուրդների ու պետությունների հնագույն ծագման և աշխարհագրական սահմանների մասին: Իրանում՝ Զագրոսի լեռնաշղթայի վեհաշուք ժայռերի վրա, մ.թ.ա. 6-րդ դարից (մ.թ.ա. 520 թ.) վեր է հառնում Աքեմենյան տերության արքայից արքա Դարեհ I-ի կոթողային հրամանագիրը՝ Բեհիսթունյան արձանագրությունը:Այս եռալեզու կայսերական փաստաթուղթը (գրված հին պարսկերեն, էլամերեն և ակկադերեն/բաբելոներեն սեպագրերով) ոչ միայն անտիկ աշխարհի քաղաքական պատմության ամենավավերական աղբյուրներից է, այլև հայոց անվան, հայրենիքի և պետականության անհերքելի անձնագիրը հինաշխարհիկ քարտեզի վրա:   Երեք լեզու, երեք անվանում, մեկ անխախտ իրականություն :  Բեհիսթունյան արձանագրության առանցքային պատմագիտական արժեքներից մեկն այն է, որ այն հստակ նույնացնում է Հայկական լեռնաշխարհի հնագույն ու նոր անվանումները՝ կամուրջ ձգելով Ուրարտուի (Արարատյան թագավորության) և Երվանդունյաց Հայաստանի միջև:   Հին պարսկ...

Կլինի՞ անցում «Առք ու վաճառքից» դեպի օդային վահան

Изображение
    Ապշերոնյան ռեժիմի քարոզչամեքենան (EDnews և այլ մեդիա հարթակներ) վերջերս տագնապով ահազանգում է հայ-հնդկական ռազմական գործընկերության որակական նոր փուլի մասին։ Ապշերոնյան ռեժիմի կողմի վերլուծաբանները հատուկ ընդգծում են, որ Հնդկաստանի զինված ուժերի սպաներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում «Ակաշ»   հակաօդային պաշտպանության համալիրների հատուկ վարժանքներ են անցկացնում հայ զինծառայողների համար։ Բաքվի ռեժիմը գիտակցում է. Երևանի և Նյու Դելիի հարաբերությունները դուրս են եկել զենքի սովորական «առք ու վաճառքի» տրամաբանությունից՝ վերածվելու են խորը օպերատիվ և մարտավարական դաշինքի։      Սակայն այն, ինչ Արձախը զավթած Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից  ներկայացվում է որպես «սպառնալիք», Հայաստանի Հանրապետության համար կենսական անվտանգային անհրաժեշտություն է։ Աշխարհաքաղաքական ընթացիկ իրողությունները փաստում են, որ ՀՀ-ի տարածքում հնդկական ռազմաօդային / հանգուցային ավիաբազայի հիմնումը ոչ միայն հնարավոր է, այլև դարձել է օրակարգային անհետաձգելի խ...

Արձախի ժողովրդի վերադարձի իրավունքը և միջազգային երկակի ստանդարտները

Изображение
  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպի հնչեցրած հայտարարությունը և դրան հարող իրողությունները վեր հանեցին արդիականության ամենացավոտ հարցերից մեկը։ Այս ամիս լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Ապշերոնի ռեժիմը լայնածավալ ագրեսիայի հետևանքով գրավեց Արձախը՝ այնտեղից ամբողջությամբ տեղահանելով  բնիկ հայ բնակչությանը։ Մինչ օրս Ապշերոնի ռեժիմը, օկուպացիոն ուժերը դուրս չբերելով Արձախից,  շարունակում է արգելել 150,000 բռնի տեղահանված բնիկ հայերի վերադարձը իրենց հայրենի տներ՝ կոպտորեն անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր իրավական բնույթի որոշումը ։ Զուգահեռաբար, Բաքվի ռասիստական ռեժիմը շարունակում է քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար բանտարկված պահել հայ հարյուրավոր պատանդների, ինչպես նաև իրականացնել մշակու-թային եղեռն՝ ոչնչացնելով հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը (այդ թվում՝ Շուշիի մերձակա...