Сообщения

Բաքվի ռեժիմը վանդալիզմ է ցուցաբերում երկրորդ հայկական պետության մայրաքաղաք Ստեփանակերտում

Изображение
  Բաքվի   գաղութարար  ռեժիմի  շարունակում է Արձախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացնել մշակութային ու քաղաքային վանդալիզմ։ Լուսանկարում երում է, որ զավթիչները  հերթական անգամ քանդում են բնակելի շենք՝ փորձելով ոչնչացնել մայրաքաղաք Ստեփանակերտի  հիշողությունը, պատմությունը, հոգին։   Բաքվի գաղութարարների արարքը պարզապես շինության ավերում չէ․ սա վանդալիզմի քաղաքականության հերթական դրսևորումն է , որի նպատակը մեկ բան է՝ վերացնել հայկական հետքը  Հայկական լեռնաշխարհի 10-րդ նահանգում՝ ԱՐՁԱԽՈՒՄ։ Եվ աշխարհը, և յդ թվում Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ, լուռ է ։ Լուռ է այս անարգանքի, այս վանդալիզմի, այս բացահայտ մարդու իրավունքների ոտնահարման առջև։ Ահա թե ինչու է  մեծն գրող Սիամանթոն ցավով  գոչել. «Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…» Սակայն կրավորական մարդկանց  լռությունը չի կարող խլացնել մեր ճշմարտության ձայնը։ Մարդն առանց ճշմարտության՝ մարդ չէ, այլ երկոտանի մի ճիվաղ: Արձախը վաղը լինելու ...

Արձախի Հանրապետության Քարաշեն գյուղ

Изображение
  Քարաշեն (Դաշուշեն) Արձախի  Ասկերանի շրջանի լեռնալանջերին, Ստեփանակերտից ընդամենը 6 կմ հեռավորության վրա, կանգուն է հինավուրց Քարաշենը ՝ փոքր, բայց ինքնաբավ և բնիկությամբ հպարտ բնակավայր։ Այն գտնվում է շրջկենտրոն Ասկերանից 23 կմ արևելք։ Գյուղի ընդհանուր տարածքը 620 հա է, որից 266 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են, իսկ 280 հա՝ անտառային գոտի։ Գյուղի սահմաններով հոսում է Կարկառի վտակը՝ տարածքին տալով բերրի, բայց միևնույն ժամանակ քարքարոտ բնույթ։ Բնություն և բնակչություն Քարաշենը տիպիկ լեռնային գյուղ է՝ բարեխառն կլիմայով և մաքուր ջրերով, որոնք դեռ 19-րդ դարի վերջում Մակար Բարխուդարյանցը համարում էր «բազմարյուրամյալ կյանքի գրավական»։ Այստեղ մարդիկ միշտ ապրել են երկար և առողջ՝ 70–75 տարին սովորական սահման լինելով։ Գյուղում ներկայում ապրում է մոտ 133 բնակիչ , կա 33 տնտեսություն ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն են։   Ազգաբնակչության թվի աճը 2008–2010 թթ. եղել է հետևյալը՝ 2008 – 107 մարդ 2009 – 109 մարդ 2010 – 111 մ...

Արձախում ոչնչացվել կամ վնասվել են ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր

Изображение
      Հայ ընթերցողների շատ քիչ մասն է տեղյակ, որ 2024թ. օգոստոսի 8-ին    Վատիկանի Avvenire/ ԳԱԼԻՔ թերթը հրապարակել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերրարիի   հոդվածը  Բաքվի ռեժիմի կողմից Արձախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մասին։   Ընթերցողներին տեղեկացնենք, որ իտալացի պրոֆեսորը, հղում անելով «Caucasus Heritage Watch» հետազոտական ծրագրի ներկայացրած փաստերին, շեշտում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արձախի զավթումից հետո, ադրբեջանական զավթիչները  ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր են ոչնչացրել կամ վնասվել են։  Հայերն ու թորքերը շատ հակասական հարաբերություններ ունեն՝ սկսած 1905 թվականին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բռնկված կատաղի կռիվներից։ 1918-ից 1920 թվականներին ռուսական կայսրության փլուզմանը հաջորդեցին այլ դաժան բախումներ: Նախիջևանի և Արձախի նկատմամբ շովեն Բաքվի ռեժիմի նկրտումները ուժեղացրեց երկու երկրների միջև թշնամությունը: Արձախի հայերի` Հայաստանին միանալու խնդրանքը ...

«Արձախը Արևմտյան Հայաստանի հոգին է»

Изображение
  ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱԽԻ ՀԱՆՁՆԱԺՈՂԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿՈՉԸ 1․ Ներածություն - հոգևոր և պատմական հենք Սիրելի՛ հայրենակիցներ,   Մենք կանգնած ենք պատմական մի շեմի վրա, երբ ճշմարտությունը պահանջում է վերականգնել մեր Հայրենիքի ամբողջականությունը, այլև՝ մեր պետականության իրավական և հոգևոր շարունակականությունը։ Արձախը եղել և մնում է Հայոց պատմության կենդանի միջուկը, այն կետը, որտեղ ծնվել է մեր դիմադրությունը, հավատը և ինքնության ոգին։  Արևմտյան Հայաստանը՝ մեր միակ իրավունքի հողն է, որի վրա հենված է հայ ազգի գոյության պատմական իրավունքը։   Այս կոչը բխում է ոչ թե խորթ ու բորթ շահերից, այլ՝ Արարչական և պատմական պարտականությունից․ -վերականգնելու մեր իրավական ամբողջականությունը -և մեկտեղելու հայության կամքը մեկ անբեկանելի գաղափարի շուրջ՝    համապետական շարունակականության և ինքնորոշման անօտարելի իրավունքի։  2․ Պատմա-իրավական հիմնավորում Հայ ազգի պետական իրավունքը հիմնված է միջազգային իրավունքի այն փաստաթղթերի վրա, որոնք երբեք չեն չեղարկվ...

ՈւՐԱՐՏՈԻ (ԲԻԱՅՆԻԼԻ) ԱՐԱՄԵԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՃՇՏՎԱԾ ՑԱՆԿԸ

Изображение
  Հայագիտական վերլուծություն և պատմական վերականգնում Շուշի Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ 12 նոյեմբերի 2025 թ․ Նախաբան 19-րդ դարի եվրոպական և ռուսական պատմագիտական դպրոցները, հիմնվելով սահմանափակ հնագիտական տվյալների վրա, ձևավորեցին այն պատկերացումը, թե մ.թ.ա. IX–VI դարերի ընթացքում Վանի թագավորությունը՝ Ուրարտուն, եղել է ոչ հայկական պետական միավորում։ Այս ընկալումը ծառայեց Հայոց պետականության պատմական շարունակականության խզմանը։ Սակայն լեզվական, տեղանունային և հոգևոր աղբյուրների խորքային վերլուծությունը վկայում է, որ «Ուրարտու» անվան տակ թաքնված է Հայոց Արամեան արքայատոհմի պետականությունը՝ Արամայից և Արամից ի վեր։ Այս նոր աղյուսակը՝ կազմված Հատանոզական վարդապետության ուսուցիչ Ռուբեն Գրիգորյանի մեկնաբանությունների և Սուրբ Դիցերի ուսմունքների հիման վրա, նպատակ ունի վերականգնել թագավորների իրական հայանուն հաջորդականությունը՝ շտկելով օտար աղավաղումները և բացահայտելով նրանց լեզվաբանական ու հոգևոր հիմքը։ Այս աշխատանքը հայրենագիտական ծառայություն է՝ ուղղված դեպի այն մեծ գաղափարը...

482 թ. Հայոց հաղթական ճակատամարտը Ներսեհապատում

Изображение
     Որպես այլընտրանքային պատմության տարբերակ «482 թ. Հայոց հաղթական ճակատամարտը Ներսեհապատում » ուսումնասիրությունն հավակնում է լինել բացառիկ գիտական արժեք և ռազմահայրենասիրական վավերականություն ունեցող հրապարակում : Ա յն , տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, հայոց պետականության ռազմական-պաշտպանական պատմության մեջ վերակենդանացնում է մեկ կարևորագույն պահ ՝ առանց խաթարելու   Ղազար Փարպեցու դասական պատումը, բայց լրացնելով պատմիչի կողմից չնշված տվյալներ՝   այլընտրանքային աղբյուրների հիման վրա։ 482 թ. գարնանը, երբ պարսից բանակը՝ 57 հազար մարտիկով, Ատրամետրի հրամանատարությամբ ներխուժեց Հեր և Զարևանդ գավառների սահմանները, ։ Պարսից բանակը բաղկացած էր յ ոթ զորամասերից ՝ Զուռենի , Վէմ-Խոռյամի , Ատրվնասփ Տափյանի և այլ հրամանատարների ղեկավարությամբ։ Նրանց տեղաշարժերի մասին հայկական   հետախուզության կողմից տրված ճշգրիտ տեղեկությունների հիման վրա սպարապետ Վահան Մամիկոնյանիը մշակեց հանճա-րեղ մարտավարական ծրագիր, որով   կանխեց պատերազմի ծավալվելը մեր Հա...